Երկուշաբթի, փետրվարի 1
Երկուշաբթի, փետրվարի 1։ Տարվա 32-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 333 օր:
- Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
- Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
- Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Արեգ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։
Փետրվարի 1-ը արևային 18-րդ օրն է։
- 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։
- Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
- Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։
Արևածագ՝ 8:11, արևամուտ՝ 18:19: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:08 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Փետրվարի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։
- Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
- Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:
Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
- Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:
Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 28°0'։
- Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
- Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
- Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:
Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 31-ին՝ 21:16-ից և կավարտվի փետրվարի 1-ին՝ 22:27-ին։
Լուսնի մարումը՝ 10։32։ Լուսնի ծագումը՝ 22:27։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 291.6°, բարձրությունը = - 15.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 85 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 371.791 կմ, երեկ՝ 373.629 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.838 կիլոմետր։
Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 19 օրական 2 ժամական 59 րոպեական։
- Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
- Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
- Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
- Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
