Շաբաթ, փետրվարի 20
Շաբաթ, փետրվարի 20։ Տարվա 51-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 314 օր:
- Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
- Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
- Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։
Փետրվարի 20-ը արևային 7-րդ օրն է։
- 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
- Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
- Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 7-րդ արևային օրը. Եվրիպիդես, Ֆրենսիս Բեկոն, Ստենդալ, Ջորջ Բայրոն, Բեռնարդ Շոու, Կարլ Յունգ, Շառլ դե Գոլ, Արկադի Ռայկին, հայերից՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Շեր (Շերիլին Սարգսյան):
Արևածագ՝ 7:49, արևամուտ՝ 18:42: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:53 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Փետրվարի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։
- Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին:
- Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
- Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:
Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
- Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։
Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 7°59'։
- Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
- Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
- Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
- Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
- Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 19-ին՝ 11:38-ից և կավարտվի փետրվարի 20-ին՝ 12:10-ին։
Լուսնի մարումը՝ 02։17։ Լուսնի ծագումը՝ 12:10։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 60.6°, բարձրությունը = - 1.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 55 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 402.088 կմ, երեկ՝ 403.902 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.814 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 8 օրական 12 ժամական 54 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
