Կիրակի, փետրվարի 21
Կիրակի, փետրվարի 21։ Տարվա 52-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 313 օր:
- Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
- Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
- Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։
Փետրվարի 21-ը արևային 8-րդ օրն է։
- 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
- Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 8-րդ արևային օրը. Հուլիոս Կեսար, Սամուել Մորզե, Ժորժ Բիզե, Պաբլո Պիկասո, Բուրվիլ: Հայերից՝ Գրիգոր Արծրունի, Ալբերտ Մկրտչյան, Թաթուլ Կրպեյան:
Արևածագ՝ 7:47, արևամուտ՝ 18:43: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:56 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Փետրվարի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։
- Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
- Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
- Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:
Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։ Երազները ոչինչ չեն նշանակում։
- Տրտմություններն անցողիկ են։ Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։
Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 19°53'։
- Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
- Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
- Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
- Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
- Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 20-ին՝ 12:10-ից և կավարտվի փետրվարի 21-ին՝ 12:48-ին։
Լուսնի մարումը՝ 03։17։ Լուսնի ծագումը՝ 12:48։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 50.9°, բարձրությունը = - 7.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 65 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 399.050 կմ, երեկ՝ 402.088 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.038 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 9 օրական 12 ժամական 54 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
