Երեքշաբթի, փետրվարի 23
Երեքշաբթի, փետրվարի 23։ Տարվա 54-րդ օրն է, 8-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 311 օր:
- Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
- Եթե այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
- Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։
Փետրվարի 23-ը արևային 10-րդ օրն է։
- 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
- Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
- Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 10-րդ արևային օրը. Ռենե Դեկարտ, Հենդել, Յոհան Սեբաստիան Բախ, Բոմարշե, Ֆրանսիսկո Գոյա, Հեգել, Պոլ Վերլեն, Վինսենթ Վան Գոգ, Թեոդոր Դրայզեր, Ավգուստո Պինոչետ, Ջոն Քենեդի։
Արևածագ՝ 7:45, արևամուտ՝ 18:45: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 11:00 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Փետրվարի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։
- Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
- Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:
Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
- Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։
Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 14°40'։
- Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
- Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
- Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 22-ին՝ 13:33-ից և կավարտվի փետրվարի 23-ին՝ 14:46-ին։
Լուսնի մարումը՝ 05։12։ Լուսնի ծագումը՝ 14:46։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 30.2°, բարձրությունը = - 18.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 82 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.10 կմ, երեկ՝ 394.965 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.857 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 11 օրական 12 ժամական 54 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
