Շաբաթ, փետրվարի 27
Շաբաթ, փետրվարի 27։ Տարվա 58-րդ օրն է, 8-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 307 օր:
- Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
- Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
- Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Վահագն, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։
Փետրվարի 27-ը արևային 14-րդ օրն է։
- 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
- Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
- Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 14-րդ արևային օրը. Մաքիավելի, Թեոֆիլ Գոթիե, Հերբերտ Հուվեր, Հերման Հելմհոլց, Ալեքսանդր Ռադիշչև, Եվգենի Լեոնով։
Արևածագ՝ 7:39, արևամուտ՝ 18:50: Ճիշտ կեսօրը՝ 13։14։ Օրվա տևողությունը՝ 11:11 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Փետրվարի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։
- Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
- Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:
Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
- Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։
Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 8°47'։
- Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
- Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
- Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 26-ին՝ 17:45-ից և կավարտվի փետրվարի 27-ին՝ 18:57-ին։
Լուսնի մարումը՝ 08։01։ Լուսնի ծագումը՝ 18:57։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 335.9°, բարձրությունը = - 33.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100 %՝ Լիալուսին՝ 12։17։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.597 կմ, երեկ՝ 374.674 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.077 կիլոմետր։
Լիալուսին։ Լուսին՝ 15 օրական 12 ժամական 54 րոպեական։
- Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
- Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
- Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
