Այսօր փետրվարի 5-ն է

Այսօր 05.02.2020   09:00   416

Չորեքշաբթի: Տարվա 36-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 330 օր:

  • Չորեքշաբթին հովանավորվում է Մերկուրին՝ Աստվածների առաքյալը: Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները: Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Ահրանք, շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։

21-րդ արևային օր։ Արևածագ՝  8:07, արևամուտ՝ 18:24:  Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:17 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 5-ին 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • 12 լուսնային օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը: Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 12-րդ լուսնային օրը Բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները լավ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 23º50´:

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 4-ին՝ 13:37-ից և կավարտվի փետրվարի 5-ին՝ 14:20-ին։
Լուսնի մարումը՝ 04։37։ Լուսնի ծագումը՝ 14:20։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 35.3º, բարձրությունը = -19.3º։
Լուսնի տեսանելիությունը՝ 81%։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.099, երեկ՝ 388.090 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.991 կիլոմետր։

Աճող Լուսնի երկրորդ փուլն է՝ 11 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Լուսինը աճող լուսնի փուլում է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետում կհայտնվի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32,
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 5


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon