Ուրբաթ, փետրվարի 5

Այսօր 05.02.2021   09:00   961

Ուրբաթ, փետրվարի 5։ Տարվա 36-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 329 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6)օրվա անունը՝ Ահրանք, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Փետրվարի 5-ը արևային 22-րդ օրն է։ 

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։  
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 8:07, արևամուտ՝ 18:24: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:17 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։

  • Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
  • Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:

Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
  • Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 24°32'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 5-ին՝ 02:01-ից և կավարտվի փետրվարի 6-ին՝ 03:14-ին։
Լուսնի ծագումը՝ 02:01։ Լուսնի մարումը՝ 12։31։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 242.6°, բարձրությունը = 5.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 43 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.634 կմ, երեկ՝ 370.134 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 485 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 23 օրական ժամական 59 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 5

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon