Այսօր փետրվարի 6-ն է

Այսօր 06.02.2020   09:00   197

Հինգշաբթի: Տարվա 37-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 329 օր:

  • Հինգշաբթին Աստվածների թագավոր Յուպիտերի հովանու ներքո է: Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Մադեղ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

22-րդ արևային օր։ Արևածագ՝ 8:06, արևամուտ՝ 18:25: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:19 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 6-ին 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 13-րդ լուսնային օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 7º18´:

  • Հանդարտ կայունության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 5-ին՝ 14:20-ից և կավարտվի փետրվարի 6-ին՝ 15:12-ին։
Լուսնի մարումը՝ 05։40։ Լուսնի ծագումը՝ 15:12։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 22.5º, բարձրությունը = -23.3º։
Լուսնի տեսանելիությունը՝ 89%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 376.049, երեկ՝ 382.099 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 6.050 կիլոմետր։

Աճող Լուսնի երկրորդ փուլն է՝ 12 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Լուսինը աճող լուսնի փուլում է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետում կհայտնվի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 6


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon