Շաբաթ, փետրվարի 6
Շաբաթ, փետրվարի 6։ Տարվա 37-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 328 օր:
- Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
- Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
- Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Մադեղ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։
Փետրվարի 6-ը արևային 23-րդ օրն է։
- 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
- Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
- Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
- Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տերերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:
- Արևային 23-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Ջոն Լենոն, Ռոնալդ Ռեյգան, Ժյուլ Մասնե, Ժան-Իվ Կուստո, Ալեն Դելոն, Լև Տոլստոյ, Անդրեյ Միրոնով։ Հայազգի՝ Գուրգեն Դալիբալթայան, Արաքսյա Գյուլզադյան, Ալեքսանդր Աբելյան, Ղազարոս Աղայան, Թովմաս Նազարբեկյան, Հովհաննես Զարիֆյան, Դավիթ Մալյան, Լևոն Տեր-Պետրոսյան։
Արևածագ՝ 8:06, արևամուտ՝ 18:25: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:19 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Փետրվարի 6-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։
- Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
- Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:
Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
- Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։
Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 8°33'։
- Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
- Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:
Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 6-ին՝ 03:14-ից և կավարտվի փետրվարի 7-ին՝ 04:25-ին։
Լուսնի ծագումը՝ 03:14։ Լուսնի մարումը՝ 13։10։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 230.5°, բարձրությունը = 10.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 32 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 371.566 կմ, երեկ՝ 370.634 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 932 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 24 օրական 2 ժամական 59 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
