Այսօր փետրվարի 7-ն է

Այսօր 07.02.2020   09:00   457

Ուրբաթ: Տարվա 38-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 328 օր:

  • Ուրբաթը Վեներայի հովանու ներքո է՝ խորհրդավոր, հանելուկային և պայծառ մոլորակի: Հին ժամանակներից այն համարվում է կանանց օր: Այս օրը աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն որևէ գործով:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվել ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Աստղիկ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

23-րդ արևային օր։ Արևածագ՝ 8:05, արևամուտ՝ 18:26: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:21 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 7-ին 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • 14-րդ լուսնային օրն առավել բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Կարելի է համարձակարոն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 14-րդ լուսնային օրը բարեհաջող է։
  • Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։
  • Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 21º14´:

  • Հանդարտ կայունության ժամանակն է: Ճիշտ ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշ լինել վարկ կամ պարտք վերցնելուց: Հավանական է պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 6-ին՝ 15:12-ից և կավարտվի փետրվարի 7-ին՝ 16:14-ին։
Լուսնի մարումը՝ 06։39։ Լուսնի ծագումը՝ 16:14։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 8.5º, բարձրությունը = -26.4º։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.434, երեկ՝ 376.049 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.615 կիլոմետր։

Աճող Լուսնի երկրորդ փուլն է՝ 13 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Լուսինը աճող լուսնի փուլում է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետում կհայտնվի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 7


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon