Այսօր փետրվարի 9-ն է

Այսօր 09.02.2020   09:00   133

ԿիրակիՏարվա 40-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 326 օր:

  • Քանի որ Կիրակին Արեգակի օրն է, ուստի այն լի է իր ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար: Սա զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

25-րդ արևային օր։ Արևածագ՝ 8:03, արևամուտ՝ 18:29: Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:26 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 9-ին 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • 16-րդ լուսնային օրը բավականին ներդաշնակ է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 16-րդ լուսնային օրը հաջող է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 20º17´:

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 8-ին՝ 17:23-ից և կավարտվի փետրվարի 9-ին՝ 18:38-ին։
Լուսնի մարումը՝ 08։19։ Լուսնի ծագումը՝ 18:38։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 337.7º, բարձրությունը = -28.7º։
Լուսնի տեսանելիությունը՝ 100% - Լիալուսին։

Լիալուսին՝ 15 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 362.393, երեկ՝ 365.743 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.691 կիլոմետր։

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 9


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon