«Չեռնոբիլ» (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, 2019)

Լավ կինո 15.03.2020   23:00   614

«Չեռնոբիլ» սերիալը պատմում է 1986 թվականի ապրիլի Չեռնոբիլի միջուկային աղետի և դրան հաջորդած դեպքերի մասին՝ ցույց տալով աղետի պատճառ դարձած մարդկանց և դրան հաջորդող արձագանքները: Սերիալում տեղ են գտել աղետի մասին քիչ հայտնի պատմություններ: 

Մինիսերիալը մեծ մասամբ հիմնված է Պրիպյատի տեղացիների հուշերի վրա, ինչպես փաստել է Նոբելյան մրցանակի բելառուս դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչը իր «Ձայներ Չեռնոբիլից» գրքում:

«Չեռնոբիլ» պատմական դրամատիկական մինիսերիալը ստեղծել և գրել է Քրեյգ Մազինը HBO-ի համար։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 6-ին, ունեցել է 5 սերիա և գովասանքի է արժանացել քննադատների կողմից: Էմմիի 71-րդ մրցանակաբաշխությանը հավակնել է 6 անվանակարգում, որոնցից մեկը Լավագույն մինիսերիալն է: Մրցանակին են հավակնել նաև Հարիսը, Սկարսգարդը և Ուոթսոնը:

Ֆիլմի թրեյլերը՝

  • «Չեռնոբիլ» 
  • սերիալ - 1 սեզոն, 5 սերիա
  • թողարկման տարեթիվը՝ 2019
  • երկիրը՝ Միացյալ Թագավորություն, ԱՄՆ
  • կարգախոսը՝ «Ստի գինը»
  • պրոդյուսեր՝ Սաննե Ուոհենբերգ
  • ռեժիսոր՝ Յոհան Ռենք
  • սցենարը՝ Քրեյգ Մազին
  • օպերատոր՝ Յակով Իրե
  • դերերում՝ Ջարեդ Հարիս, Ստելլան Սկարսգորդ, Էմիլի Ուոթսոն, Ջեսի Բաքլի, Ադամ Նագայտիս, Փոլ Ռիտեր, Սեմ Թրոթոն, Ռոբերթ Էմմս, Ադամ Լունդգրեն և այլք
  • երաժշտությունը՝ Հիլդուր Գուդնադոթիր
  • ժանրը՝ դրամա, պատմական
  • թեման՝ աղետ, տարհանում
  • նկարահանման վայրը՝ Լիտվա և Ուկրաինա
  • տևողությունը՝ 56 րոպե / 00։56։

Դիտեք «Չեռնոբիլ» մինի սերիալը որակյալ, անվճար և առանց գրանցման այստեղ:

Իսկ գիտե՞ք, որ...

  • Ուլիանա Խոմյուկը (Էմիլի Ուոթսոն) միակ մտածածին ​​կերպարն է, որը մարմնավորում է մի քանի գիտնականների, ովքեր Վալերի Լեգասովի գաղափարակիցներն են:
  • Իրական էլեկտրաբլոկի նկարահանումների մեծ մասը կատարվել են ապամոնտաժված Իգնալինսկու ԱԷԿ-ում (Լիտվա), որն ունի նույն տիպի ռեակտորներ, ինչպիսիք են Չեռնոբիլի ԱԷԿ-ը: 
  • Պրիպյատը նկարահանվել է Վիլնյուսի շրջանի Ֆաբիյոնիշկես քաղաքում, մոսկովյան 6-րդ հիվանդանոցը՝ Կաունաս քաղաքում, բացօթյա տեսարանների մեծ մասը Կիևում  է:
  • Նկարահանումներն սկսվել են 2018-ի ապրիլին և տևել են 16 շաբաթ:
  • Սերիայի ռադիոակտիվ գրաֆիտի կտորները իրական գրաֆիտ են INPP- ից, որը երբևէ չի օգտագործվել:
  • Ճառագայթահարման մահացու չափաբաժին ստացած հրշեջների դիմահարդարումը ամենադժվար գործընթացներից է եղել, քանի որ դիմահարդար-նկարիչ Դանիել Պարկերը չի կարողացել գտնել հրշեջների վերջին օրերի լուսանկար կամ տեսաապացույցներ: Նա դիմահարդարել է ականատեսների, մասնավորապես՝ Լյուդմիլայի՝ Վասիլի Իգնատենկոյի այրու հուշերով ստեղծված Սվետլանա Ալեքսեևիչի «Չեռնոբիլի աղոթք» գրքի հիման վրա։

Սերիալի սխալները

  • Էկրանին դերասանները խոսում են անգլերեն, բայց ռադիոյով հնչող բոլոր խոսակցությունները, ​​հեռուստատեսության նորություններում և նախազգուշացման հայտարարություններում ռուսերեն է:
  • Սերիայի ամենասարսափելի կադրերը հրշեջներն են, որոնք մի քանի օրվա ընթացքում վերածվել են արյունոտ ժելեի: Սակայն ճառագայթումն այդպես չի ազդում: 

  • Գորբաչևի մոտ ընդունելություն ժամանակ պատին կախված է «Իվան Ահեղը սպանում է որդուն» կտավը, սակայն այն երբեք չի եղել Քաղբյուրոյի ընդունարանի պատերին:

  • 2-րդ սերիայում Ուլյանա Խոմյուկի աշխատասենյակում կախված է «Բրեստի 970-ամյակը» պաստառը, թեև 1986-ին Բրեստը 967 տարեկան էր:

  • Շչերբինան և Լեգասովը ծխում են ատոմակայանի մոտ: Նրանցից մեկի ձեռքին «БГ» ծխախոտի տուփ է: ԽՍՀՄ-ում այդպիսի ծխախոտներ չեն եղել: Եղել է «БТ» ծխախոտ: 

  • Լեգասովը և Շչերբինան իրականում ապրել են վթարից երեսուն կիլոմետր հեռու գոտում: Իսկ Չեռնոբիլում ժամանում էին տարբեր փոխադրամիջոցներով:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         պատմական, դրամա, Սերիալ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon