Չորեքշաբթի, դեկտեմբերի 9
Չորեքշաբթի, դեկտեմբերի 9։ Տարվա 344-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 22 օր:
- Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
- Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
- Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Ձոպաբեր շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։
Դեկտեմբերի 9-ը արևային 24-րդ օրն է։
- Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
- 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին:
- Այդ օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։
- Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից:
- Ապաքինման համար բարենպաստ օր է։
- Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
- Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում:
- Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 24 Արևոտ օր ' Չարլզ Դիքենս, Ջուզեպպե Վերդի, Մարտին Լյութեր, Դեվիդ Դուխովնի, Շարլիզ Թերոն, Ֆրիդա Կալո, Սոֆիա Ռոտարու, հայերից՝ Ղևոնդ Ալիշան, Արամ Խաչատրյան, Քըրք Քըրքորյան, Ջորջ Դոքմեջյան։
Արևածագ՝ 8:12, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։54։ Օրվա տևողությունը՝ 9:24 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։
Դեկտեմբերի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։
- Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
- Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:
Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը ոչ լավ է, ոչ վատ։
- Հիվանդությունները վտանգավոր են։
- Երազները գործուն չեն։
- Նորածինները բարի են և ցոփակյաց։
Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 4°42'։
- Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
- Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:
Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 9-ին՝ 01:34-ից և կավարտվի դեկտեմբերի 10-ին՝ 02:46-ին։
Լունսի ծագումը՝ 01:34։ Լուսնի մարումը՝ 14։26։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 249.2°, բարձրությունը = 26.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 35 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 369.734 կմ, երեկ՝ 373.803 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.069 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 24 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին՝ 20։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
