Չորեքշաբթի, սեպտեմբերի 23

Այսօր 23.09.2020   09:00   233

Չորեքշաբթի, սեպտեմբերի 23։ Տարվա 267-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 99 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Ծմակ շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Սեպտեմբերի 27-ը արևային 7-րդ օրն է։ 

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։
  • Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։
  • Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի:
  • Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը:
  • Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին 
  • Օրվա քարը՝  լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։
  • Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:
  • Հայտնի մարդիկ, ծնվել են 7-րդ արևային օրը. Եվրիպիդես, Ֆրենսիս Բեկոն, Ստենդալ, Ջորջ Բայրոն, Բեռնարդ Շոու, Կարլ Յունգ, Շառլ դե Գոլ, Արկադի Ռայկին, հայերից՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Շեր (Շերիլին Սարգսյան):

Արևածագ՝ 6:50, արևամուտ՝ 18:57: Ճիշտ կեսօրը՝ 12։53։ Օրվա տևողությունը՝ 12:07 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել: 

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։
  • Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 21°22'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 22-ին՝ 12:32-ից և կավարտվի սեպտեմբերի 23-ին՝ 13:42-ին։
Լուսնի ծագումը՝ 13:42։ Լուսնի մարումը՝ 23։12։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 105.9°, բարձրությունը = -17.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 42 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 374.617 կմ, երեկ՝ 369.616  կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.001 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 5 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         սեպտեմբերի 23, չորեքշաբթի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon