Մի գնիր վրացուց, հիշիր պատերազմը

Լուրեր 28.12.2020   12:20   15626

Տնտեսության ազատականացման մասին կառավարության խոստումներին զուգահեռ հայաստանյան շուկայում հայտնվեցին նոր ակտիվ խաղացողներ։ Տնտեսական նպաստավոր գործընթացների տեսանկյունից սա, բնականաբար, դրական միտում էր։ Սակայն, շուկայի ազատականացման հայտարարությունների ֆոնին առաջացան չերևացող խութեր, որոնք կարող են էական վնասներ հասցնել տնտեսությանը։ Սա այն պարագայում, երբ օտարերկրյա իրական ներդրումներ՝ սկսած 2018թ․-ի գարնանից, Հայաստանում, ըստ էության, չեն եղել։ Ու մոտ ապագայում դժվար էլ լինեն։

Զուգահեռաբար, օրինակ՝ վրաց գործարարները հաստատվում եմ Հայաստանի գինու, լիմոնադի, ցիտրուսային մրգերի և այլ շուկաներում` փոխարինելով հայ գործարարներին։ Ընդգծենք՝ ասվածը բացարձակապես կապ չունի արցախյան վերջին պատերեզմի ընթացքում Վրաստանի «եղբայրական» պահվածքի հետ։ Իսկ օրինակը մասնավորեցնենք հետևյալով․ էկվադորյան Dole ընկերության բանանները Հայաստան ներմուծում է Վրաստանում գրանցված Vitamin LTD ընկերությունը։ Առողջ մրցակցության առումով այստեղ արտառոց ոչինչ չկա։

Մյուս կողմից, պատերազմի և մի շարք այլ գործոններով պայմանավորված Հայաստանում կանխատեսվում է տնտեսական լուրջ ճգնաժամ։ Ավելին՝ միջազգային փորձագետների մակարդակով խոսվում է նաև հնարավոր հումանիտար աղետի մասին։ Եվ այս պարագայում չափազանց կարևոր է որպեսզի Հայաստանում շրջանառվող դրմական զանգվածը մնա Հայաստանում՝ դուրս չգա երկրից։ Փաստացի, Dole-ի բանանները տեղական շուկայում իրացնում են վրացիները՝ Հայաստանում գրանցված դուստր կազմակերպության միջոցով։ Սակայն, Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը ավելի խորքային ըմբուռնումներ է պահանջում, հատկապես՝ տնտեսությունը ռեանիմացիայի բերելու առումով։

Հասկանալի է, որ վրացիների կողմից Հայաստան ներմուծվող Dole-ի բանանից գոյացած եկամուտը գնալու է Վրաստան։ Փաստացի ստացվում է, որ ապահովելով ազատ մրցակցության պայմաններ, ինքներս նպաստում ենք Հայաստանից կապիտալի արտահոսքին։ Եվ Dole-ի օրինակը միակը չէ։ Սա իրական խնդիր է, որը ստեղծված իրավիճակում էական վտանգներով է սպառնում Հայաստանի առանց այդ էլ կոլապսի եզրին հասած տնտեսությանը։ Այսինքն, հայ գործարարի հնարավորություններն իր իսկ երկրում սահմանափակվում են՝ նպաստելով կապիտալի արտահոսքին։ 



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon