Երեքշաբթի, դեկտեմբերի 29

Այսօր 29.12.2020   09:00   326

Երեքշաբթի, դեկտեմբերի 29։ Տարվա 364-րդ օրն է, 52-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 2 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Վարագ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Դեկտեմբերի 29-ը արևային 14-րդ օրն է։ 

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը: 
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 14-րդ արևային օրը. Մաքիավելի, Թեոֆիլ Գոթիե, Հերբերտ Հուվեր, Հերման Հելմհոլց, Ալեքսանդր Ռադիշչև, Եվգենի Լեոնով։

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:44: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 9:21 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե երկար է։

Դեկտեմբերի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։
  • Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 28°43'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 28-ին՝ 16:19-ից և կավարտվի դեկտեմբերի 29-ին՝ 17:04-ին։
Լուսնի մարումը՝ 07։43։ Լունսի ծագումը՝ 17:04։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 354.1°, բարձրությունը = - 25.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 99 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 395.471 կմ, երեկ՝ 398.647 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.176 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 14 օրական 15 ժամական 13 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         երեքշաբթի, դեկտեմբերի 29


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon