Երեքշաբթի, դեկտեմբերի 8
Երեքշաբթի, դեկտեմբերի 8։ Տարվա 343-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 23 օր:
- Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
- Եթե այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
- Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Միհր շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։
Դեկտեմբերի 8-ը արևային 23-րդ օրն է։
- 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
- Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
- Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։
- Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
- Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ է ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։
- Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։
- Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը:
- Օրվա գույները են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը:
- Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տերերային ոգիների քարը:
- Օրվա թվերը՝ 23, 44:
- Արևային 23-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Ջոն Լենոն, Ռոնալդ Ռեյգան, Ժյուլ Մասնե, Ժան-Իվ Կուստո, Ալեն Դելոն, Լև Տոլստոյ, Անդրեյ Միրոնով։ Հայազգի՝ Գուրգեն Դալիբալթայան, Արաքսյա Գյուլզադյան, Ալեքսանդր Աբելյան, Ղազարոս Աղայան, Թովմաս Նազարբեկյան, Հովհաննես Զարիֆյան, Դավիթ Մալյան, Լևոն Տեր-Պետրոսյան։
Արևածագ՝ 8:12, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։54։ Օրվա տևողությունը՝ 9:24 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։
Դեկտեմբերի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։
- Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
- Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:
Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Նպաստավոր օր է կարիերայի համար։
- Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
- Երազները ոչինչ են։
- Նորածինները վայելուչ չեն։
Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 20°37'։
- Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
- Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
- Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 8-ին՝ 00:24-ից և կավարտվի դեկտեմբերի 9-ին՝ 01:34-ին։
Լունսի ծագումը՝ 00։24։ Լուսնի մարումը՝ 13։57։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 262.6°, բարձրությունը = 21.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 47 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 373.803 կմ, երեկ՝ 378.067 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.264 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 23 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին՝ 20։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
