Երկուշաբթի, դեկտեմբերի 28

Այսօր 28.12.2020   09:00   321

Երկուշաբթի, դեկտեմբերի 28։ Տարվա 363-րդ օրն է, 52-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 3 օր:

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Սեին, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Դեկտեմբերի 28-ը արևային 13-րդ օրն է։ 

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների  համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել ։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 13-րդ արևային օրը. Ջակոմո Կազանովա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ուիլյամ Բլեյք, Միքելանջելո Անտոնիոնի, Ալեքսանդր Բլոկ:

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:43: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 9:20 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Դեկտեմբերի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։
  • Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։
  • Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 16°22'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 27-ին՝ 15:42-ից և կավարտվի դեկտեմբերի 28-ին՝ 16:19-ին։
Լուսնի մարումը՝ 06։43։ Լունսի ծագումը՝ 16:19։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 6.8°, բարձրությունը = - 27.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 97 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.647 կմ, երեկ՝ 401.402 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.755 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 13 օրական 15 ժամական 13 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դեկտեմբերի 28, Երկուշաբթի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon