Երկուշաբթի, օգոստոսի 10

Այսօր 10.08.2020   09:00   175

Երկուշաբթի, օգոստոսի 10: Տարվա 223-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 143 օր:

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ավելյաց (5 օր՝ 6 - 10-ը օգոստոսի), օրվա անունը՝ Մուրց, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Օգոստոսի 10-ը 23-րդ արևային օրն է։ 

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։
  • Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ է ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։
  • Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։
  • Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը:
  • Օրվա գույները են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը:
  • Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տերերային ոգիների քարը:
  • Օրվա թվերը՝ 23, 44:
  • Արևային 23-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Ջոն Լենոն, Ռոնալդ Ռեյգան, Ժյուլ Մասնե, Ժան-Իվ Կուստո, Ալեն Դելոն, Լև Տոլստոյ, Անդրեյ Միրոնով։ Հայազգի՝ Գուրգեն Դալիբալթայան, Արաքսյա Գյուլզադյան, Ալեքսանդր Աբելյան, Ղազարոս Աղայան, Թովմաս Նազարբեկյան, Հովհաննես Զարիֆյան, Դավիթ Մալյան, Լևոն Տեր-Պետրոսյան։

Արևածագ՝ 6:08, արևամուտ՝ 20:05: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 13:57 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:

Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության  առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։
  • Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 3°14'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 9-ին՝ 23:12-ից և կավարտվի օգոստոսի 10-ին՝ 23:37-ին։
Լուսնի մարումը՝ 12։25։ Լուսնի ծագումը՝ 23:37։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 277.5°, բարձրությունը = 4.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 63 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.271 կմ, երեկ՝ 404.584 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 313 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 20 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Երկուշաբթի, օգոստոսի 10


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon