Երկուշաբթի, սեպտեմբերի 14

Այսօր 14.09.2020   09:00   32

Երկուշաբթի, սեպտեմբերի 14։ Տարվա 258-րդ օրն է, 38-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 108 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Վանատ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Սեպտեմբերի 14-ը արևային 28-րդ օրն է։ 

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից մեկն է։  
  • Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։   Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։  
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։  Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։  
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղք, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ 
  • Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ 
  • Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: 
  • Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ 
  • Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): 
  • Օրվա թվերն են՝ 28, 82, 93:
  • 28-րդ արևային օրը ծնված հանրահայտ մարդիկ. Էռնստ Սայմենս, Շառլ Պեռո, Ջուզեպպե Պիացցի, Թոմաս Էդիսոն, Ջոն Բրաունինգ, Ջեք Լոնդոն, Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Օսիպ Մանդելշտամ, Անդրեյ Բելի։ Հայերից՝ Ռուբեն Սևակ, Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Աշոտ Գրաշի, Անահիտ Բայանդուր, Գալյա Նովենց,  Ժիրայր Լիպարիտյան, Մյասնիկ Մալխասյան։

Արևածագ՝ 6:42, արևամուտ՝ 19:12: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 12:30 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Բարեհաջող օր չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները երջանիկ են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 9°26'.

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 14-ին՝ 02:36-ից և կավարտվի սեպտեմբերի 15-ին՝ 03:46-ին։
Լուսնի ծագումը՝ 02:36։ Լուսնի մարումը՝ 17։45։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 236.4°, բարձրությունը = 61.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 13 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 373.570 կմ, երեկ՝ 379.654 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 6.084 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 26 օրական ժամական 15 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Երկուշաբթի, սեպտեմբերի 14


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon