Երկուշաբթի, սեպտեմբերի 28

Այսօր 28.09.2020   09:00   65

Երկուշաբթի, սեպտեմբերի 28։ Տարվա 272-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 94 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Սեին, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Սեպտեմբերի 28-ը արևային 12-րդ օրն է։ 

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսք։ Այս օրը տրվում  այնքան, որքան արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։
  • Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե:
  • Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը:
  • Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները:
  • Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը:
  • Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 12-րդ արևային. Յոհան Կեպլեր, Օտտո ֆոն Բիսմարկ, Ուոլթ Ուիթմեն, Սերգեյ Ռախմանինով, Բրիջիտ Բարդո, Ջորջ Հարիսոն, Ջիմի Հենդրիքս։

Արևածագ՝ 6:55, արևամուտ՝ 18:49: Ճիշտ կեսօրը՝ 12։52։ Օրվա տևողությունը՝ 11:54 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները լավ են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 26°6'.

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ 17:06-ից և կավարտվի սեպտեմբերի 28-ին՝ 17:38-ին։
Լուսնի մարումը՝ 03։09։ Լուսնի ծագումը՝ 17:38։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 46.6°, բարձրությունը = -59.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.094 կմ, երեկ՝ 393.527 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.567 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 10 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Երկուշաբթի, սեպտեմբերի 28


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon