Հրեաներ. Բարեկամների մասին


Աշակերտներից մեկը դիմում է ռաբբիին.

– Ռեբե, բարեկամները քանի՞ տեսակ են լինում:

- Դատելով իմ կենսափորձից` չորս… Բարեկամներ կան, որոնք նման են ամենօրյա կերակրի, որոնց կարիքը մշտապես զգում ես.. Կան բարեկամներ, որոնք ինձ դեղամիջոց են հիշեցնում: Նրանց փնտրում ես, երբ քեզ վատ ես զգում…

Բարեկամներ էլ կան, որ նման են հիվանդության: Նրանք` իրենք են քեզ փնտրում ու գտնում…

Եվ վերջապես կան բարեկամներ, ովքեր ինձ օդ են հիշեցնում: Նրանց դու չես տեսնում, բայց նրանք միշտ քեզ հետ են…