Գերհզոր ատրճանակ «Գյուրզա»


Ռուսական «Գյուրզա» ատրճանակի հեղինակների առջև խնդիր էր դրված ստեղծել «զենք-փամփուշտ» համակարգ՝ նախատեսված հատուկջոկատայինների համար։

Ատրճանակի ստեղծման տեխնիկական առաջադրանքը ներառում էր.

  • Մինչև 100 մետր հեռավորության վրա թիրախային կրակի հնարավորություն;
  • անհատական պաշտպանության շրջանակում թիրախների ոչնչացում;
  • ավտոտրանսպորտի և այլ ոչ զրահապատ տեխնիկայի շարքից հանելու կարողություն։

Ատրճանակի 9x21 զինամթերքը՝ շնորհիվ ծանր փամփուշտի, ունի բարձր մարտական հատկանիշներ։

Ատրճանակի նման փամփուշտը կարող է ծակել անցնել երկաթե դուռը, զինվորական սաղավարտը, զրահաբաճկոնն ու նույնիսկ կանգնեցնել ավտոմեքենան:

«Գյուրզայի» փամփուշտը ծակում անցնում է 6 մմ հաստությամբ պողպատե թիթեղը կամ 30 շերտանոց կեվլարը։


ԳՈՎԱԶԴ

Արտահայտվել
avatar