Հաջողության 2-րդ գաղտնիքը. Մշակեք հստակ ուղղվածություն

Ուղենիշ 19.04.2020   20:00   1089

Հստակ նպատակով մարդն առաջ կընթանա
նույնիսկ ամենախրթին ուղով:
Աննպատակ մարդն առաջընթաց չի ունենա
նույնիսկ ամենողորկ ճանապարհով:

Թոմաս Քարլեյ

Օդում սավառնող Ձեր երազանքներն ի մի բերեք, հստակեցրեք, դարձրեք որոշված նպատակ և հանձեք թղթին: Գուցե մարդկության պատմության ամենամեծ հայտնագործությունն այն գաղափարն է, որ «կարող եք դառնաք այն, ինչի մասին ամենաշատն եք մատածում»: Թե հատկապես ինչ կլինի Ձեզ հետ կյանքում, համեմատաբար որոշիչ են երկու հանգամանք. ինչի մասին եք մտածում ամենաշատը և ինչպես եք մտածում։

Հաջողության հասած մարդիկ, իրենց առավելագույն ժամանակը տրամադրում են իրենց իսկ նպատակների մասին մտածելուն: Արդյունքում նրանք անխափան շարժվում են դեպի նպատակը, նպատակներն էլ մարդուն են ընդառաջ գալիս: Ինչի մասին էլ մարդն առավել շատ մտածի, այն հետզհետե սկսելու է ավելի ու ավելի մեծ դեր խաղալ Ձեր կյանքում: Եթե սկսեք շարունակ մտածել Ձեր նպատակի մասին, խոսել դրա մասին և տեսանելի դարձնել այն, ապա մեծանում է հավանականությունը, որ կյանքում կհասնեք ավելի շատ բանի, քան միջին մարդը, որն իր ժամանակի հիմնական մասը մտածում և խոսում է բազմապիսի հոգսերի և խնդիրների մասին: 

Ահավասիկ նպատակին հասնելու պարզ, ընդամենը յոթ փուլից բաղկացած գործընթաց, որը կարող եք նաև օգտագործել միլիոնատեր դառնալու համար: 

Նախ և առաջ հստակ որոշեք ինչ եք ուզում Ձեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում, հատկապես՝ ֆինանասական: Մարդկանց մեծ մասը երբեք դա չի անում: 

Երկրորդ. Ձեր նպատակները հստակ և որոշակի գրեք թղթին: Երբ Ձեր նպատակին գրավոր տեսք եք տալիս, ձեռքի ու մտքի միջև առաջանում է ինչ-որ «հրահրող» կայծ: 

Երրորդ. ցանկացած նպատակի համար սահմանեք վերջնական ժամկետ: Եթե որևէ նպատակ բավականին լուրջ է, նախատեսեք միջանկյալ ժամկետներ: Ստուգողական թվեր դրեք՝ նրանց ձգտել-հասնելու համար:

Չորրորդ. Կազմեք նպատակներից յուրաքանչյուրին հասնելու գործողությունների և գաղափարների ցուցակ, եթե կառաջանան նոր մտահղացումներ, ավելացրեք դրանք Ձեր ցուցակում, մինչև վերջնական դառնալը:

Հինգերորդ. Ձեր մտահղացումների ցուցակը դարձրեք գործողությունների պլան: Հաստատեք սկզբնական և հետագա բոլոր քայլերը: Որոշեք ինչ է առաջնային և ինչը երկրորդական կարևորության:

Վեցերրորդ. անմիջապես անցեք կոնկրետ գործողությունների ըստ նախագծված պլանի: Եվ կզարմանաք, թե որքան հրաշալի նպատակներ և մտահղացվումներ կարող էին այդպես էլ անկատար մնալ դանդաղկոտության և ուշացման պատճառով: 

Յոթերորդ. Սա, թերևս, ամենակարևորն է. ամեն օր մի բան արեք Ձեր առջև դրված ամենակարևոր նպատակներից մեկին գոնե մեկ քայլով մոտենալու համար: Ամենօրյա քայլերի այս պարտականությունը թույլ կտա հասնելու Ձեր առջև դրած ցանկացած գործի իրական հաջողության։

Առաջարկում ենք հատևյալ վարժությունը. վերցրեք թուղթ, վերևում գրեք ամսաթիվը, գրեք «Նպատակներ» բառը, այնուհետև առաջիկա 12 ամիսների համար կազմեք Ձեր 10 նպատակին հասնելու  ցանկ: Գրեք այդ ամենը ներկա ժամանակով, իբր մեկ տարի առաջ արդեն իրագործել եք: Յուրաքանչյուր նպատակ սկսեք ձևակերպել «Ես» բառով՝ դրանց անձնական բնույթ տալու համար:

Երբ Ձեր 10 նպատակների ցանկը կազմված կլինի, հայացքով ևս մեկ անգամ անցեք դրանց վրայով` տալով Ձեզ. «Ո՞րն է այս նպատակներից այն մեկը, որի իրականացումն առավելագույնս դրական ազդեցությունը կունանա իմ կյանքում» հանգուցային հարցը: Այդ նպատակը վերցրեք շրջանակի մեջ և դարձրեք Ձեր համար առաջնային, այսինքն ամենակարևորը ապագայի համար: Նրան հասնելու համար նախատեսեք իրագործման հստակ ժամանակ, կազմեք պլան, նախաձեռնեք դրա հետ կապված կոկնկրետ գործողություններ, և յուրաքանչյուր օր արեք որևէ բան, որի շնորհիվ կսկեք մոտենալ որոշված նպատակակետին: 

Այս պահից ամբողջ ժամանակը մտածեք և խոսեք այդ նպատակի մասին: Մտածեք և խոսեք ինչպես կարող եք հասնել նշված նպատակին: Մտածեք, խոսեք բոլոր տարբեր քայլերի մասին, որոնք դուք ի զորու եք նախաձեռնել այդ նպատակն իրականություն դարձնելու համար: 

Այս վարժությունները կոգևոևրեն Ձեր ստեղծագործ ոգին, կլիցքավորի էներգիայով և թույլ կտա աստիճանաբար ավելի ու ավելի բացել Ձեր ներուժը:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Միշտ մտածեք թղթի վրա։ Նստեք և գրեք Ձեր նպատակները, կազմեք նրանց հասնելու պլանը։ Այս մի վարժությունը կարող է Ձեզ դարձնել միլիոնատեր։


Բրայա Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան, գաղտնիք 1, գաղտնիք 2, գաղտնիք 3գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները, խորհուրդներ, Բրայան Թրեյսի, միլիոնատեր


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon