Պատմության այս օրը. դեկտեմբերի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Ալժիրում առևանգվեց Air France-ի ինքնաթիռը, որում եղել է 232 մարդ:
1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1991 - Թուրքիան փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1979
 - Ֆրանսիական «Արիան» տանող հրթիռը բարեհաջող մեկնարկեց։
1965 - Անգլիայում գիսաստղ է ընկնում, որի կշիռը 45.63 կգ է:
1920 - Էնրիկո Կարուզոն վերջին անգամ բեմ բարձրացավ:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը:
1871 - Կահիրեում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օ­պե­րա­յի պրեմիերան, որը Սուեզյան ջրամբարի բացման ա­ռի­թով պատվիրել էր Իսմայիլ Փաշան:
1865 - ԱՄՆ-ում ստեղծվեց ռասիստական առաջին ահաբեկչական կազմակերպությունը՝ Կու-կլուկս կլանը:
1801 - Ռիչարդ Թրևիթիկը ցուցադրեց գոլորշիով առաջին մեքենան:
1777 - Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ