Պատմության այս օրը. դեկտեմբերի 27


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Առաջին անգամ հեռարձակվեց մանկապատանեկան Կարուսել հեռուստաալիքը
2008 - Իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսեցին իսլամական Համաս խմբավորման դեմ
2004 - Արեգակից մոտ 50,000 լուսատարի հեռավորության վրա գրանցվեց գերնոր աստղի պայթյուն
1991 - Օստանկինոյի, Տեխնիկական ալիքի և MTK-ի 1-ին և 4-րդ ալիքների հեռարձակման սկիզբը
1990 - Ռուսաստանում ստեղծվեց Ռուսաստանի փրկարարական կորպուսը (այժմ՝ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքով օգնության նախարարություն):
1978 - Իսպանիայում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը նշանավորում է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության ավարտը
1961 - Առաջին հաջողությամբ առևանգված ինքնաթիռը վայ­րէջք կատարեց Կուբայում
1956 - Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
1953 - Հրատարակվեց Ստանիսլավ Լեմի «Իյոն Տիխիի աստղային օրագիրը» շարքի առաջին պատմվածքը
1945 - Ստեղծվում է Միջազգային արժույթային հիմնադրամը և զար­գացման ու վերակառուցման միջազգային բանկը:
1938 - Նախագահ Ռուզվելտը հայտարարում է Քաղաքացիական օդաչուների վերապատրաստման ծրագրի մեկնարկը և Քաղաքացիական օդային պարեկության ձևավորումը՝ Միացյալ Նահանգների օդային ուժերի օժանդակ քաղաքացիական կազմակերպությունը
1932 - Ձևավորում է ԽՍՀՄ անձնագրային և վիզաների ծառայությունը և ներդրվում է անձնագրային միասնական համակարգը
1929 - Ստալինը ձեռնարկում է «կուլակների` որպես դասա­կար­գի վերացումը»: 
1918 - Գերմանիայում լեհական ապստամբության սկիզբը
1871 - Լոնդոնյան «Բյուրեղապակե պալատում» անցկացվում է շների և կատուների առաջին Համաշխարհային ցուցա­հան­դեսը: 
1831 - Չարլզ Դարվինն սկսում է «Բիգլ» նավով իր ճա­նա­պար­հոր­դու­թյունը, որի ըն­թաց­քում ձևակեր­պե­լու էր էվոլ­յու­ցի­ա­յի տե­սու­թյու­նը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ