Հետաքրքրաշարժ օրացույց, դեկտեմբերի 3
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հաշմանդամների միջազգային օրը (International Day of Disabled Persons) *
- Թունաքիմիկատների դեմ պայքարի միջազգային օրը (Global No Pesticides Use Day) *
- Համակարգչային գրաֆիկայի համաշխարհային օրը *
Ազգային
- Կուբա - Լատինաամերիկյան նոր կինոյի միջազգային փառատոն ( International Festival of New Latin American Cinema) *
- Ռուսաստան - Իրավաբանի օրը
- Ռուսաստան - Անհայտ զինվորի օրը
- Ուզբեկստան - Հաշմանդամների աջակցության օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1900 - Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ «Pro Armenia» երկշաբաթաթերթը։
1920 - Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև։
- Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1982 - Մայքլ Էսսյեն, գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1981 - Դավիթ Վիլյա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1971 - Կիգան Քոնոր Թրեյսի, կանադացի դերասանուհի
1968 - Բրենդեն Ֆրեյզեր, ամերիկացի դերասան
1961 - Մովսես Գորգիսյան, հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ազգային հերոս
1948 - Օզզի Օսբորն, բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից
1927 - Էնդի Ուիլյամս, ամերիկացի երգիչ, դերասան
1915 - Սերո Խանզադյան, հայ գրող (մահ. 1998)
1895 - Աննա Ֆրոյդ, ավստրիական ծագմամբ բրիտանացի հոգեբան և հոգեվերլուծաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը
1883 - Անտոն Վեբերն, ավստրիացի կոմպոզիտոր (մահ. 1945)
1842 - Սրբուհի Տյուսաբ, արևմտահայ վիպասան (մահ. 1901)
1842 - Մեսրոպ Նուպարյան, լեզվագետ, թարգմանիչ (մահ. 1929)
1755 - Գիլբերտ Սթյուարտ, ամերիկացի գեղանկարիչ
