Պատմության այս օրը. դեկտեմբերի 30


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին զեկուցել էր`միջնորդները կողմերին առաջարկել են կարգավորման երեք հնարավոր սցենար, բայց` պատասխան չեն ստացել։

  • Տարեվերջին ԵԱՀԿ նախագահությանը ներկայացված զեկույցում համանախագահները նշել էին` հուլիսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում երկու նախագահներին են ներկայացրել կարգավորման հնարավոր սցենարները՝
  • որևէ համաձայնագիր չկնքել, ինչը նշանակում է պահպանել գոյություն ունեցող փխրուն «ստատուս-քվոն»,
  • երկու կողմերի համաձայնությամբ պաշտոնապես «դե-ֆակտո» սառեցնել ներկա իրավիճակը, ինչը նշանակում է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը մինչև երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը,
  • համաձայնության հանգել այն բանի շուրջ, թե ինչպես է ապագայում որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ներառելով նման որոշման պայմանները և այլ պայմանավորվածությունների տարրերը։
  • Միջնորդները նշել էին, որ կողմերը ժամանակ են խնդրել` «անդրադարձի համար», սակայն, մինչև տարեվերջ այդպես էլ պատասխան չէին տվել:

1999 - Լիվերպուլում Մայքլ Էբ­րա­մը մա­հափ­րոձ է կա­տա­րում «Բիթլզ»-ի երա­ժիշտ Ջորջ Հա­րի­սո­նի դեմ, սա­կայն նրա կնո­ջը հաջողվում է զի­նա­թա­փել հան­ցա­գոր­ծին և հանձ­նել ոս­տի­կան­նե­րի ձեռ­քը:
1993 - Իսրայելն ու Վատիկանը կարգավորեցին դիվանագիտական հարաբերությունները։
1991 - Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչով

  • Դեկտեմբերի 10֊ին Ղարաբաղում համաժողովրդական հանրաքվե էր անցկացվել, որտեղ գերիշխող մեծամասնությունը քվեարկել էր անկախության օգտին։ Տարեվերջին արդեն ԽՍՀՄ Ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզան դուրս էր բերվել Ղարաբաղից , ինչն էլ ավելի անկառավարելի էր դարձրել իրավիճակը:

1980 - ASALA. Պայթյուն Բեյրութի շվեյցարական «Կրեդիտ Սուիս» բանկի մասնաճյուղերից մեկի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • 1981 թվականի հունվարի 2-ին Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ը հայտարարություն է տարածում, կոչ անելով մինչև հունվարի 15-ը դադարեցնել շվեյցարական հաստատությունների դեմ գործողությունները։

1966 - Բրիտանական կառավարությունը առա­ջար­կում է ԱՄՆ­-ին, Հա­րա­վա­յին Վի­ետ­նա­մին և Հյու­սի­սա­յին Վի­ետ­նա­մին հանդիպել բրի­տա­նա­կան տա­րած­քում և պայ­մա­նա­վոր­վել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին:
1926 - Լենինգրադում «Կարմիր աստղ» գործարանում սկսվում է մարգարինի արտադրությունը:
1919 - Լոնդոնի «Լինքոլն» հյուրանոցում բացվում է առաջին ու­սա­նողական բարը կանանց համար:
1806 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

  • Ռուսաստանը գրավեց Բաքուն։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ