Հետաքրքրաշարժ օրացույց, դեկտեմբերի 5

Պատմություն 05.12.2020   10:00   142

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կամավորների միջազգային օրը (International Volunteer Day) *
  • Բնահողի համաշխարհային օրը (World Soil Day)
  • Նինձյայի օրը (Day of the Ninja) *

Ազգային

  • Ռուսաստան - Ռազմական փառքի օրը
  • Ռուսաստան - Կամավորների օրը *
  • Ուկրաինա - Վիճակագրական աշխատողների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 - Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու կողմերը համատեղ հայտարարություն են ընդունում Կիևում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում

  • Փաստաթուղթը բավական զուսպ էր. ըստ դրա կողմերը իրենց հանձնառությունն էին հայտնում`շարունակելու աշխատանքը խնդրի խաղաղ ու արդարացի լուծման ուղղությամբ` հիմնվելով արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա: Միջնորդ երկրները նաև ողջունել էին նախագահական մակարդակով բանակցությունների վերսկսումն ու հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները առաջ կտանեն բանակցային գործընթացը:

2011 - Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարական խորհրդում ընդունվում է Ղարաբաղի հարցով հերթական հնգակողմ հայտարարությունը։

  • ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի հետ ստորագրած փաստաթղթում կողմերը համաձայնել էին, որ առաջընթացի համար պետք է գործադրվեն հավելյալ ջանքեր` հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ հաստատելու ուղղությամբ:
  • Այս հարցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ, և չնայած միջնորդների հորդորներին, այսօր էլ մնում է թղթի վրա:

2005 - ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը հայտարարում է` Վաշինգտոնը հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգված բանակցություններում:

  • Հայտարարությւոնը հնչում է Լյուբլյանայում` ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում: Հանդիպման ավարտին ընդունված փաստաթուղթը ողջունում է հակամարտության կարգավորման շուրջ նկատվող առաջընթացը և քաջալերում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին օգտագործել բանակցային գործընթացում ի հայտ եկած «հուսադրիչ հնարավորությունը»։

1994 - Բուդապեշտի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան խաղաղապահ մանդատը։
1980 - ASALA. Ռումբի վնասազերծում Մարսելում Շվեյցարաիայի հյուպատոսարանի առջև։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1978 - ASALA. Ժնևում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի առջև տեղի ունեցած պայթյունը հասցնում է ծանր վնասներ։

  • Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1936 - Շահագործման է հանձնվում Քանաքեռգէսը։
1936 -
ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։

  • Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։

  • 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։

ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Ռոննի Օ'Սալլիվան, անգլիացի սնուկերիստ:
1965 - Վահան Արծրունի, հայ երաժիշտ, երգահան
1946 - Խոսե Կարերաս, իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
1901 - Ուոլթ Դիսնեյ, ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար
1890 - Ֆրից Լանգ, գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ (վ. 1976):
1867 - Անտի Աարնե, ֆինն բանագետ (վ. 1925):
1837 - Ստեփանոս Պալասանյան, հայագետ (վ. 1889, Էջմիածնում):
1803 - Ֆյոդոր Տյուտչև, ռուս բանաստեղծ (վ. 1873)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դեկտեմբերի 5, Հետաքրքրաշարժ օրացույց

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon