Պատմության այս օրը. դեկտեմբերի 7


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988 - Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25.000 մարդ, մոտ 31.000-ը վիրավորվեցին, անօթևան մնաց ավելի քան կես միլիոն մարդ։
1982 - Առաջին անգամ մահապատիժ է իրականացվում նե­րար­կու­մով` ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:
1972 - Արձակվում է «Ապոլլոն-17» տիեզերանավը, որը վայրէջք է կատարում Լուսնի վրա:
1944 - Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Պեռլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
1911 - Չինաստանում չեղյալ է հայտարարվում կա­նանց պարտադիր հյուսեր կրելու օրենքը:
1787 - Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։
1732 - Լոնդոնում բացվեց Թագավորական թատրոնը:
1237
 - Բաթու խանի գլխավորությամբ սկիզբ դրվեց մոնղոլ-թա­թա­րական արշավանքին՝ դեպի Ռուսաստան:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ