Պատմության այս օրը. դեկտեմբերի 8


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Բելովեժսկայա Պուշչայում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկ­րաինայի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց:
1991 - Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։
1991 - Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1987 - Վաշինգտոնում ստորագրվեց պայմանագիր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև՝ միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին:
1982 - Նորման Մե­յե­րը պա­տանդ է վերց­նում Վաշ­ինգ­տո­նի ար­ձա­նը` սպառ­նա­լով պայ­թեցել այն իր մե­քե­նա­յում գտն­վող պայթուցիչով, եթե վերջ չտր­վի մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյան մր­ցա­վազ­քին:

  • Տա­սը ժամ անց նրան սպանել է դի­պու­կա­հա­րը, սա­կայն պարզ­վեց` մե­քե­նան դա­տարկ էր:

1980 - Մարկ Դևիդ Չապմենը ատրճանակի կրակոցներով սպա­նում է Ջոն Լենոնին, ում նույն օրը երա­ժիշ­տը նվիրել էր իր ստորագրությունը:
1941 - Լեհաստանում հիտլերականները հրեաներին սպանելու համար առաջին անգամ թունավոր գազ են օգտա­գոր­ծում:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ