Հետաքրքրաշարժ օրացույց. օգոստոսի 20

Պատմություն 20.08.2020   10:00   250

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բժշկական փոխադրամիջոցների միջազգային օրը (International Day of Medical Transporters) *
  • Մոծակի համաշխարհային օրը (World Mosquito Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Լիմոնադի ազգային օրը (National Lemonade Day) *
  • ԱՄՆ - Ռադիոյի ազգային օրը (National Radio Day) *
  • ԱՄՆ - Բեկոնի սիրահարների օրը (National Bacon Lovers Day)
  • ԱՄՆ - Պեկան ընկույզով շոկոլադե կարկանդակի ազգային օրը (National Chocolate Pecan Pie Day) *
  • Էստոնիա - Անկախության վերականգնման օրը
  • Իտալիա - Սեբորգ կոմսության ազգային տոնը *
  • Հնդկաստան - Վերականգնված էներգետիկ աղբյուրների օրը (Akshay Urja Diwas) *
  • Հնդկաստան - Շիրմանտա Սանկարդևի տարեդարձը (Tithi of Srimatna Sankardev) *
  • Հունգարիա - Սուրբ Ստեփանի օրը 
  • Մարոկո - Թագավորի և ժողովրդական հեղափոխության օրը
  • Պերու - Կալյաոի փառատոնը (Callao Festival) *
  • Պորտուգալիա - Վիան դե Կաստելոսի փառատոնը (Viana do Castelo s) *
  • Ռուսաստան - Չեբուրաշկային ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Երաժշտական արկղիկի օրը *
  • Ռուսաստան - Թիկունքն ամրապնդելու օրը

* Օգոստոսի 20-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - «Ջեներալ Մոթորս» կորպորացիան հայտարարեց 700 հազար ավտոմեքենայների հետ կանչման մասին. 2000 թվականին թողարկած «Շևրոլե» և GMC պիկապներում ու միկրոավտոբուսներում հայտնաբերվել են անվտանգության բարձիկների անսարքություններ։
1998 - Ի պատասխան Աֆրիկայում ամերիկյան դեսպանատան դեմ կատարված ահաբեկչության, ԱՄՆ ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներով հարվածում են Սուդանում և Աֆղանստանում ահաբեկիչների ենթադրյալ օբյեկներին։ 
1998 - Կանադայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Քվեբեկը չի կարող միակողմանիորեն որոշել Կանադայի կազմից դուրս գալ։ 
1991 - Էստոնիան անկախացավ ԽՍՀՄ-ից։
1991 - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտարարությամբ դիմեց ԽՍՀՄ ֆեդերացիայի խորհրդի անդամներին՝ դատապարտելով Գուսաստանում իրականացված հեղաշրջման փորձը (Պուտչ), և աջակցություն հայտնեց Բորիս Ելցինի օրինական իշխանությանը:
1988 - Պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:
1981 - Պայթյուն Լոս-Անջելեսում գտնվող շվեյցարական «Սուիս Փրեսիժն Ինսթրումընց» ժամացույցների ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1981 - Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող իտալական Ալ-Իտալիա օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով իտալական կառավարությունից փակել ԱՆՉԱ-ի Հռոմի գրասենյակը, որը նպաստում էր Միջին Արևելքից հայերի փախադրմանը ԱՄՆ։

1980 - Իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մասներն առաջին անգամ միայնակ հասավ Էվերեստի գագաթը՝ առանց թթվածնային դիմակ օգտագործելու։
1977 - ԱՄՆ-ում տիեզերք ուղարկեցին Voyager 2 տիեզերանավը՝ Արեգակնային համակարգության հեռավոր մոլորակներն ուսումնասիրելու նպատակով։
1975 - ՆԱՍԱ-ն դեպի Մարս ուղարկեց «Վիկինգ» տիեզերակայանը։
1969 - The Beatles-ի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով հանդիպեցին ձայնագրման ստուդիայում՝ ավարտելով «Abbey Road» ալբոմի աշխատանքները։

  • Վերջին երգը, որի վրա նրանք միասին աշխատեցին եղավ «I Want You (She’s So Heavy)» երգն էր։

1968 - Վարշավյան դաշինքի երկրների բանակը մտնում է Չեխոսլովակիա:
1960
- Երկիր վերադարձան տիեզերք ուղարկված առաջին կենդանի արարածները՝ Բելկա և Ստրելկա շնիկները։
1960 - Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։
1953 - Խորհրդային Միությունը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին։
1945 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը վավերացրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։
1940 - Մեխիկոյում մահացու վիրավորվեց Լև Տրոցկին։ Հաջորդ օրը նա մահացավ։
1925 - Բացվում է Հռոմի մետրոյի առաջին գիծը:
1916 - Ավստրիական ապակոդավորողները 38 ժամվա ընթացքում կոտրեցին իտալական բանակի նոր կոդը։
1912 - Թոմաս Էդիսոնն արտոնագրեց ֆոնոգրաֆն ու էլեկտրամարտկոցը։
1897 - Ռոնալդ Ռոսը հայտաբերում է մալարիայի հարուցիչը։
1896 - Արտոնագրվեց սկավառակով հեռախոսը։ 
1876 - Հայերի կոտորած Թուրքիայում։
1868 - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց Հյուսիս-Հարավ պատերազմի ավարտը։
1857 - Սկանդալ «Չարի ծաղիկները» հրատարակության առիթով։

  • Շառլ Բոդլերին տուգանեցին «հասարակական բարոյականությունն անարգելու» համար։

1852 - Էրի լճում այլ շոգենավի բախվելու հետևանքով խորտակցվեց «Atlantic» (ԱՄՆ) շոգենավը։

  • Զոհվեցին ավելի քան 250 ուղևորներ։

1828 - Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։
636 - Ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Դեմի Լովատո, ամերիկացի երգչուհի և դերասանուհի
1983 - Էնդրյու Գարֆիլդ, ամերիկացի և բրիտանացի դերասան
1982 - Մեգան Օրի, կանադացի դերասանուհի
1974 - Մաքսիմ Վենգերով, ջութակահար
1974 - Էմի Ադամս, ամերիկացի դերասանուհի
1964 - Ջուզեպպե Ջանինի, իտալացի նախկին ֆուտբոլիստ
1935 - Ռոն Փոլ, ամերիկացի բժիշկ, գրող և քաղաքական գործիչ
1900 - Գրիգոր Շլդյան, հայ նկարիչ (վ. 1985)
1890 - Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ, ամերիկացի սարսափ ժանրի գրող
1886 - Տիգրան Մուշեղյան, հայ նշանավոր ֆիզիոլոգ, 1973 թվականից ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է նրա անունը (մ. 1935)
1561 - Յակոպո Պերի, իտալացի կոմպոզիտոր

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հետաքրքրաշարժ օրացույց, օգոստոսի 20


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon