Պատմության այս օրը. օգոստոսի 21


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Սկսվեց բջջային սարքավորումների համար նախատեսված նոր դոմենների գրանցումը՝ ընդհանուր օգտագործման «կետ(.)mobi անվամբ։
2002 - Արիզոնա նահանգի հյուսիսում գտնվող անապատում բարեհաջող անցկացվեցին «Spirit» մարսագնացի փորձարկումները։
1993 - Անհայտ պատճառներով կորավ Mars Observer տիեզերանավը։
1991 - Լատվիան հայտարարում է Խորհրդային Միությունից անկախանալու մասին:
1959 - Հավային դարձավ ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։
1957 - ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»:
1911 - Լուվրից Մոնա Լիզա կտավի գողության փորձ կատարվեց։
1888 - Ամերիկացի Ուիլյամ Բերոուզն արտոնագրեց գումարումներ կատարող առաջին մեքենան:
1770 - Ջեյմս Կուկը հայտարարեց Ավստրալիան բրիտանական տարածք և անվանեց այն Նոր Հարավային Ուելս։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ