Պատմության այս օրը. օգոստոսի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ռուսաստանը պաշտոնապես ընդունվեց Առևտրի համաշխարհային կազմակարպության մեջ։
2006 - Անձրևային ամպերի վերևով թռչելիս ռուսական ավիաընկերության Տու 154-ը վթարի է ենթարկվում Ուկրաինայի արևելքում, զոհվում են բոլոր 170 ուղևորներն ու անձնակազմի անդամները։
2002 - Թաիլանդի իշխանություններն արգելեցին փղերին օգտագործել որպես քաղաքային փողոցներում տեղաշարժվելու միջոց։ 
1989 - Ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարում է Նեպտունի օղակները։
1985 - Մանչեսթրի օդանավակայանում գետնից պոկվելուց հետո վառելիքի արտահոսքի պատճառով վառվում է Բոինգ 737 օդանավը, զոհվում է 53 ուղևոր և երկու ուղեկցորդուհի։
1984 - Պատրաստվեց վերջին «Ֆոլսվագեն-Ռեբիտ» ավտոմեքենան։
1979 - «Led Zeppelin»-ը թողարկեց իր վերջին՝ «In Through the Out Door» ալբոմը։
1972 - Օլիմպիական միջազգային կոմիտեից վտարվեց Ռոդեզիան։
1968
- Սինտիա Լենոնը ամուսնալուծության հայտ տվեց Ջոն Լենոնի դեմ՝ դավաճանության պատճառով։
1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարվում է մահափորձ:
1932 - BBC-ն սկսեց փորձնական հեռուստահեռարձակումները։
1914 - Ռուսաստանում պատերազմի ընթացքում արգելվեց ոգելից խմիչքների վաճառքը։
1864 - Ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
1794 - Հիմնադրվեց Օդեսա քաղաքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ