Հետաքրքրաշարժ օրացույց. օգոստոսի 23

Պատմություն 23.08.2020   10:00   77

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օրը(European Day of Remembrance for Victims of Stalinism and Nazism) *
  • Ստրկավաճառության զոհերի հիշատակի և չեզոքացման միջազգային օրը (International Day for Remembrance of the Slave Trade and its Abolition) *
  • Թոփլեսի (կրծքերը բաց արևահարվելու) միջազգային օրը (International Go Topless Day) *
  • Էժան ավիատոմսերի օրը (Cheap Flight Day) *
  • Նարցիսների համաշխարհային օրը (World Daffodil Day) *

Ազգային

  • ԱՄԷ - Հիջիրի նոր տարին (Hijri New Year’s Day) *
  • ԱՄՆ - Առողջապահության ստորաբաժանումների համակարգողների օրը (Health Unit Coordinators Day) *
  • ԱՄՆ - Կուբայական սենդվիչի օրը (National Cuban Sandwich Day) *
  • ԱՄՆ - Վալենտինի օրը (National Valentino Day) *
  • ԱՄՆ - Բիսքվիթի ազգային օրը (National Sponge Cake Day) *
  • ԱՄՆ - Քամու պես թռնելու  ազգային օրը (Ride Like the Wind Day) *
  • Բելառուս - Պետական վիճակագրության աշխատողների օրը
  • Բրազիլիա - Ռազմածովային ավիացիայի օրը
  • Էստոնիա - Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օրը
  • Իրան - Բժշկի ազգային օրը *
  • Կանադա - Սև ժապավենի օրը (Black Ribbon Day) *
  • Հին Հռոմ - Վուլկանալիա (Vulcanaliae) *
  • Ռուսաստան - Կուրսկի ճակատամարտի հաղթանակի օրը
  • Ռումինիա - Ֆաշիզմի և կոմունիզմի զոհերի հիշատակի օրը
  • Ուկրաինա - Պետական դրոշի օրը

* Օգոստոսի 23-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։
1993 - Galileo տիեզերական սարքը լուսանկարեց հետագայում Դաքթիլ անունն ստացած (243) Իդա աստերոիդի արբանյակը, որը դարձավ առաջին հայտնաբերված աստերոիդի արբանյակը:
1993 - Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:
1991 - Բորիս Ելցինը կասեցնում է Կոմունիստական կուսակցության գործունեությունը և «Պրավդա» թերթի հրատարակումը։
1990 - Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 183 «կողմ», 2 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց «Հռչա­կագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստա­թուղթը, որը խորհրդարանում ընթերցեց պատգամավոր Արամ Մա­նուկյանը:

  • Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտմբերի 21-ին, երկիրը խորհրդային սոցիալիստականից վերածվեց անկախ հանրապետության: Թեև պետական տոնացույցում օրը կարմիրով ներկված չէ, բայց օգոստոսի 23-ը համարվում է նոր պատմության սկիզբը:
  • Հայաստանի անկախության մասին Հռչակագրով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

1990 - Արևելյան Գերմանիան և Արևմտյան Գերմանիան հայտարարում են, որ միավորվելու են հոկտեմբերի 3-ին:
1989 - Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:
1984 - Խորհրդային այլախոհ ֆիզիկոս Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները դատապարտվեց 5-ամյա աքսորի։
1979 - Մեծ թատրոնի բալետի արտիստ Ալեքսանդր Գոդունովը փախավ ԽՍՀՄ-ից։
1978 - Անկարայում պայթեցվում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և զինվորական երկու հաստատություններ։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գուրգեն Յանիկեան Խումբը»։

1962 - Լիվերպուլում Ջոն Լենոնն ամուսնացավ Սինտի Պաուելի հետ՝ Փոլ Մաքքարտնիի վկայությամբ։

  • 6 տարի անց մեկ օր առաջ Սինտիան ամուսնալուծվեց՝ Լենոնին մեղադրելով Յոկո Օնոյի հետ դավաճանության մեջ։

1939 - ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր:
1921 - Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպականպետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1913 - Կոպենհագենում բացվեց քանդակագործ Էդվարդ Էրիքսենի ստեղծած Ջրահարսի բրոնզե արձանը:
1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:
1514 - Վանի մոտ գտնվող Չալդրանի ճակատամարտում Օսմանյան կայսրությունը պարտության է մատնում Սաֆավիյանների տերությանը և սահմանում է իր վերահսկողությունը Հայկական բարձրավանդակի և Միջագետքի վրա:
1303 - Լոնդոնում մահապատժի ենթարկվեց Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլիամ Ուոլլեսը։

  • Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջարի սիրտը» ֆիլմը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Ռոբերտո Բելլարոսա, իտալական ծագումով բելգիացի երգիչ
1988 - Ջերեմի Լին, ամերիկացի բասկետբոլիստ
1970 - Ռուբեն Բագրատունի, երաժիշտ
1953 - Սանտիլյանա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1950 - Լուիջի Դելների, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1924 - Ռոբերտ Մերտոն Սոլոու, ամերիկացի տնտեսագետ
1912 - Ջին Քելլի, ամերիկացի պարող, երգիչ, դերասան և ռեժիսոր
1910 - Վաղարշակ Էլիբեկյան, նկարիչ
1908 - Արթյուր Ադամով, հայազգի ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ
1904 - Սուրեն Քոչարյան, ասմունքող
1904 - Ուիլյամ Փրիմրոուզ, շոտլանդացի ջութակահար
1867 - Ալեքսեյ Դավիդով, ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         օգոստոսի 23, Հետաքրքրաշարժ օրացույց


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon