Հետաքրքրաշարժ օրացույց. օգոստոսի 24

Պատմություն 24.08.2020   10:00   90

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պլուտոնի նվազեցման օրը (Pluto Demoted Day) *
  • Համացանցագնացների օրը (Internaut Day) *
  • Կարտոֆիլի չիփսի ծննդյան օրը *
  • Չղջիկների միջազգային գիխերը (International Bat Night) *
  • Տարօրինակ երաժշտության միջազգային օրը (International Strange Music Day) *
  • Վեզուվի օրը (Vesuvius Day) *
  • Ուիլյամ Ուիլբերֆորսի օրը (William Wilberforce Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Մերիլենդի օրը (National Maryland Day) 
  • ԱՄՆ - Դեղձով կարկանդակի ազգային օրը  (National Peach Pie Day) *
  • ԱՄՆ - Վաֆլիի ազգային օրը (National Waffle Day) *
  • ԱՄՆ - Դանակի ազգային օրը (National Knife Day) *
  • ԱՄՆ - Կոբի Բրայանթի հիշատակի օրը (Kobe Bryant Remembrance Day) *
  • ԱՄՆ - Ֆրանշիզի երախտագիտության օրը (National Franchise Appreciation Day) *
  • Լիբերիա - Դրոշի օրը 
  • Կոստա-Ռիկա - Ազգային զբոսայգիների օրը  *
  • Հայաստան - Պետական խորհրդանիշների օրը *
  • Ղրղզստան - Ներքին զորքերի օրը
  • Վրաստան - Սահմանադրության օրը 
  • Տաջիկստան - Տենչանքի օրը *
  • Ուկրաինա - Անկախության օրը
  • Ուրուգվայ - Կարոտաբաղձության գիշեր *

* Օգոստոսի 24-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Պլուտոնը դադարեց համարվել Արեգակնային համակարգության մոլորակ և ունեցավ գաճաճ մոլորակների կարգ։ 
1995 - Թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։
1993 - Սկսվեց Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային շրջագայության 2-րդ մասը։
1991 - Միխաիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից:
1990 - ԳԽ-ի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան:

  • Ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» օրենքը:
  • Ընդունվեց Հայաստանի Հանրապետության դրոշը:
  • Հայաստանի դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից: Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։
  • ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.
  • «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։
  • Պետական դրոշը ծածանվում է հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, դատախազությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների շենքերի և փոխադրամիջոցների վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղերում:
  • Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս:

1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից:
1968 - Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:
1960 - Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C):
1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:
1944 - Սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:
1939 - Ստորագրվում է Մոլտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:
1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր:
1926 - Հիմնադրվեց «Բարսելոնա» ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։
1869 - Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի բնակիչ Կոռնելիուս Սվարթհաութը ստացել է երկրում առաջին արտոնագիրը վաֆլի թխելու հատուկ թավայի համար:
1853 - Չիփսի ծննդյան օրը:

  • 164 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, Ջորջ Քրամը, որը եղել է Նյու Յորք նահանգի Սառատոգա-Սպրինգս ավանի Moon’s Lake Lodge հյուրանոցին կից ռեստորանի սևամորթ ավագ խոհարարը, առաջին անգամ կարտոֆիլի չիպսեր է պատրաստել։
  • Այցելուներից մեկը հրաժարվում է մատուցած տապակած կարտոֆիլից, հայտարարելով որ կարտոֆիլի կտորները շատ հաստ են կտրտված: Կրամը կարտոֆիլը շերտատում է թղթի հաստությամբ և եռացօղ ձեթի մեջ տապակում է մինչև խռթխռթան դառնալը:
  • Ի զարմանս խոհարարի, հաճախորդը նոր ուտեստից ցնցված էր: Շուտով Saratoga Chips-ը դառնում է հյուրանոցի ռեստորանի հանրահայտ ուտեստը:
  • 1860թ. Կրամը բացում է սեփական ռեստորանը, որի սեղաններին մշտական դրված էր կարտոֆիլե չիփսերը:
  • 1890թ. Կլիվլենդա քաղաքի առևտրական Ուիլյամ Տեպենդենը, սկսում է փողոցային կրպակից չիփսեր վաճառել: Այն գնորդներին էր տրվում թղթե տոպրակով՝ զարդարված Տեպենդենի հաստատության գովազդով:
  • 1926թ. Լորա Սկադդերը առաջարկում է այն վաճառել մոմած թղթերով, որի արդյունքում լուծվում են պահպանման և հեռավոր ռեստորաններ տեղափոխման հետ կապված խնդիրները:
  • Այսօր միայն ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 6 մլրդ դոլարի չիպս է վաճառվոմ։

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից:
1814 - Բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը:
1720 - Սարդինիայի թագավորության ստեղծումը:
1690 - Կալկաթա քաղաքի հիմնադրումը:
1572 - Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կառլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները:
1456 - Ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:
79 - Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Վարազդատ Հարոյան, հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան
1956 - Քևին Դան, ամերիկացի կինոդերասան
1948 - Ժան Միշել Ժառ, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից
1948 - Նանա Ջորջաձե, վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող
1947 - Պաուլո Կոելիո, բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ
1939 - Իրինա Դրամբյան, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1929 - Յասեր Արաֆաթ, Պաղեստինի նախագահ
1927 - Գարի Մարկովից, ամերիկացի ականավոր տնտեսագետ Սան Դիեգոյի Կալիֆորնյան համալսարանում, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար
1902 - Ֆեռնան Բրոդել, ֆրանսիացի նշանավոր պատմաբան (մ. 1985)
1899 - Խորխե Լուիս Բորխես, արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ
1837 - Թեոդոր Դյուբուա, ֆրանսիացի կոմպոզիտոր (վ. 1924)
1817 - Ալեքսեյ Տոլստոյ, ռուս գրող (վ. 1875)
1750 - Լետիցիա Ռամոլինո, Նապոլեոն Բոնապարտի մայրը (վ. 1836)
1669 - Ալեսանդրո Մարչելո, վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ
1580`- Ջոն Թեյլոր, անգլիացի բանաստեղծ (վ. 1654)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հետաքրքրաշարժ օրացույց, օգոստոսի 24


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon