Պատմության այս օրը. օգոստոսի 31


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Բրազիլիայի Սենատի որոշմամբ նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվեց պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալի մասնակցության պատճառով։
1997 - Ամերիկացի Դեվիդ Միան համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ դոփապարով (չեչոտկա) 45.45 կիլոմետրն անցնելով 7 ժամում։
1996 - ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելան խոստովանեց, որ սիրային կապ է ունեցել Մոզամբիկի նախկին առաջնորդ Սամորա Մեշելի այրու հետ։
1996 - Իտալիայի հեծանվավազքի հավաքականը թիմային պայքարում սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ 4 կիլոմետրն անցնելով 4 րոպե 00.958 վայրկյանում (այժմյան ռեկորդը 3։51.659 է)։
1995 - Քլիվլենդում բացվեց ռոք-ն-ռոլի թանգարանը:
1994
- Ավարտվեց ռուսական զորքի դուրսբերումը Գերմանիայից։
1994
- Իռլանդիայի հանրապետական բանակը զինված պայքարը դադարեցնելու մասին հայտարարարություն կատարեց։
1991 - Ղրղզստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1989 - Ռումիներենը հայտարարվեց Մոլդովայի պետական լեզու և անցում կատարվեց լատինագրի։
1987 - Մայքլ Ջեքսոնը թողարկեց իր «Bad» ալբոմը։
1980  - Լեհաստանում կազմավորվեց «Համերաշխություն» արհմիությունը։
1974  - Հունաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին։
1973 - Վախճանվեց Ջոն Ֆորդը՝ «Օսկարի» պատմության միակ ռեժիսորը, ով 4 անգամ ստացել է «Օսկար լավագույն ռեժիսորի համար» մրցանակը:
1919 - Իռլանդիայում արգելվեց մամուլի գրաքննությունը։
1900 - Բրիտանիայում սկսվեց Կոկա-կոլայի վաճառքը։
1673 - Թափառաշրջիկները վտարվեցին Քվեբեկից (Կանադա)։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ