Հինգշաբթի, դեկտեմբերի 24
Հինգշաբթի, դեկտեմբերի 24։ Տարվա 359-րդ օրն է, 51-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 7 օր:
- Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
- Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
- Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Լուսնակ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։
Դեկտեմբերի 24-ը արևային 9-րդ օրն է։
- 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
- Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
- Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 9-րդ արևային օրը՝ Ջորջ Վաշինգտոն, Արթուր Շոպենհաուեր, Ջեյմս Ջոուլ, Էդուարդ Մանե, Ռոբերտ Դելոնե, Դմիտրի Շոստակովիչ, Ալեքսանդր Սուվորով: Հայերից՝ Վահան Տերյան, Արտեմ Ալիխանյան:
Արևածագ՝ 8:22, արևամուտ՝ 17:41: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 9:19 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։
- Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
- Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
- Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:
Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
- Երազները ոչինչ չեն նշանակում։
- Տրտմություններն անցողիկ են։
- Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։
Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 28°32'։
- Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
- Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 23-ին՝ 13:56-ից և կավարտվի դեկտեմբերի 24-ին՝ 14:19-ին։
Լուսնի մարումը՝ 02։43։ Լունսի ծագումը՝ 14:19։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 56.2°, բարձրությունը = -24.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 72 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.895 կմ, երեկ՝ 403.851 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.044 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 9 օրական 15 ժամական 13 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
