Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 1

Տոներ 01.04.2021   09:30   52

Միջազգային

Թռչունների միջազգային օրը (International Bird Day)

  • Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թ. ապրիլի 1-ին: Մասնագետները հաշվել են, որ 1600թ.-ից հետո թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայում էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Բնապահպանները գտնում են, որ թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Խնդիր է նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը շատ հաճախ կործանարար է լինում հատկապես ջրլող թռչունների համար: Նշենք, որ Հայաստանում գրանցված է թռչունների մոտ 350 տեսակ, մասնագետների համոզմամբ, թռչունների 110 տեսակը երկրում վտանգված է:

Ծիծաղի օր կամ հիմարների օրը (April Fools' Day / All Fool's Day) *

  • Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։
  • Նույն համատեքստում Ապ­րի­լի 1-ը նշ­վում է նաև որպես Խա­բե­լու օրը: Տար­բեր երկր­նե­րում այն տար­բեր կերպ է ան­վան­վում. ԱՄՆ­-ում՝ April Fool's Day, Ռու­սաս­տա­նում՝ «Первое апреля - никому не ве­рю»: Մինչ օրս հայտ­նի չէ, թե որ­տե­ղից են գա­լիս տոնի ար­մատ­նե­րը, երբ, որ­տեղ և ին­չու են անց­կաց­վել տո­նախմ­բու­թյուն­նե­րը: Հայտ­նի է մի­այն, որ Եվ­րա­պա­յում այն սկ­սել են նշել Մի­ջին դա­րե­րից: Դա հա­սա­րակ ժո­ղովր­դի տոն էր, և վեր­նա­խա­վը հազ­վա­դեպ էր մաս­նակ­ցում (քա­նի որ հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը գրա­ռում­ներ չէր անում իր անց­կաց­րած օրե­րի մա­սին, ուս­տի դժ­վար է պար­զել տո­նի ար­մատ­նե­րը): Այս օրը բո­լո­րը միմ­յանց սուտ պատ­մու­թյուն­ներ են պատ­մում, ծաղ­րում, կա­տա­կում:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ Հինգշաբթի 

  • Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
  • Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
  • Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  • Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-14, 2023-04-06, 2024-03-28, 2025-04-17, 2026-04-02, 2027-03-25, 2028-04-13, 2029-03-29, 2030-04-18.

​​​​​​​Ազգային

Հայաստան - Երգիծանքի և հումորի օրը

  • ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես հումորի և երգիծանքի օր: Այս տոնի առաջացման մի քանի տարբերակ կա։ Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների» տոն, որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։

Այլ

Միջազգային

  • Ժանյակագործության միջազգային օրը (International Tatting Day) *
  • Հանածոյի օրը (Fossil Fools Day) *
  • Կոնյակի ծննդյան օրը *
  • Դոլարի ծննդյան օրը *
  • Ուտելի գրքի օրը (Edible Book Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Ասորական - Նոր Տարի (Kha b-Nisan) *
  • Կաթոլիկություն - Ավագ հինգշաբթի *
  • Ուղղափառություն - Խրիսանֆի և Դարիայի նահատակների և նրանց հետ նահատակվածների հիշատակը *
  • Ուղղափառություն -  Արքայադուստր Սլուցկայայի՝ Արդար Սոֆիայի հիշատակը
  • Սլավոնական - Կեղտոտ Դարյա *
  • Սլավոնական - Տնային ոգու արթնացման օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Մեկ ցենտի ազգային օրը (National One Cent Day) *
  • ԱՄՆ - Հույսի ազգային օրը (National Day of Hope) *
  • ԱՄՆ - Հափշտակությամբ ընթերցանության օրը (Reading is Funny Day) *
  • ԱՄՆ - Քայլի ազգային օրը (National Walking Day) *
  • ԱՄՆ - Թթխմորով հացի ազգային օրը (National Sourdough Bread Day) *
  • ԱՄՆ -  Պարապրոֆեսիոներին երախտագիտություն հայտնելու օրը (Paraprofessional Appreciation Day) *
  • ԱՄՆ - Սոյլընթ-գրին խորտիկների ազգային օրը (National Soylent Green Day) *
  • ԱՄՆ - Գրադարանում ակնթարթային լուսանկարների օրը (Library Snapshot Day) *
  • ԱՄՆ - Բումեր բոնուսի օրը (Boomer Bonus Days)
  • Բրազիլիա - Խաբելու օրը (Day of lies) *
  • Թաիլանդ - Հանրային ծառայության օրը (Civil Service Day) *
  • Թուրքիա - Ստամբուլի կակաչների փառատոնը (Istanbul Lale Festivali) *
  • Իրան - Իսլամական Հանրապետության օրը (Islamic Republic Day) *
  • Կիպրոս - Կիպրոսցի հույների ազգային օրը (Greek Cypriot National Day) *
  • Հարավային Աֆրիկա - Ընտանիքի օրը
  • Ճապոնակա - Միյակո Օդորի՝ գեյշաների պարի փառատոն (Miyako Odori) *
  • Մալթա - Ազատության օրը
  • Շոտլանդիա - Կկվի օրը (Cuckoo Day) *
  • Չինաստան - Սուրճի ազգային օրը (National Coffee Day)
  • Պորտուգալիա - Խաբելու օրը (Day of lies) *
  • Ռուսաստան - Մաթեմատիկայի օրը *
  • Ռուսաստան - Սնուսմումրիկի վերադարձի օրը *
  • Սան Մարինո - Ռեգենտների կապիտանների ինվեստիտուրայի արարողության օրը (Investiture of the Captains Regents) *
  • Տանզանիա - Ծառատունկի օրը (National Tree Planting Day) *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon