Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 24

Տոներ 24.04.2021   09:00   93

Միջազգային

  • Երիտասարդների համե­րաշխության միջազգային օրը
  • Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշ­խարհային օրը
  • Քույր քաղաքների համաշխարհային օրը
  • Քանդակագործության միջազգային օրը (International Sculpture Day)
  • Մենինգիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Meningitis Day)
  • Նորաձևության հեղափոխության օրը (Fashion Revolution Day)
  • Աղմուկի մասին իրազեկելու միջազգային օրը (International Noise Awareness Day)
  • Բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օրը (International Day of Multilateralism and Diplomacy for Peace)
  • Գազավորված ըմպելիքի ծննդյան օրը

Հայաստան

  • Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հիշ­ա­տա­կի օրը

1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Այլ տոներ

  • Հե­ղա­փո­խու­թյան օրը (Պոր­տու­գա­լի­ա 1974)
  • Ատամնաբուժի օրը (Ռուսաստան)
  • Աշխատանքի պաշտպանության օրը (Labour Safety Day) - Բանգլադեշ
  • Տեղական ինքնակառավարման ազգային օրը (National Panchayati Raj Day) - Հնդկաստան
  • Ժողովրդավարության օրը (Democracy Day) - Նեպալ
  • Գեներալի օրը (Генералын өдөр) - Մոնղոլիա
  • Համաձայնության օրը (Concord Day) - Նիգերիա
  • Հանրապետության օրը (Republic Dya) - Գամբիա
  • Երեխաներին տնտեսել սովորեցնելու ազգային օրը (National Teach Children To Save Day) - ԱՄՆ
  • Ծառատունկի ազգային օրը (National Arbor Day) - ԱՄՆ
  • Խմորով նրբերշիկի ազգային օրը (National Pigs-in-a-Blanket Day) - ԱՄՆ
  • Լուսատիտիկի օրը (Firefly Day) - ԱՄՆ, Կանադա

Ապրիլի 24-ի տոների մասին՝ այստեղ։



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 24

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon