Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 25

 Տոներ  25/04/2021   09:00    116
Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 25

Միջազգային

  • ԴՆԹ-ի միջազգային օրը (International DNA Day)

Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է անսովոր տոն՝ ԴՆԹ-ի միջազգային օրը։ Օրը պատահաբար չի ընտրված, քանի որ 1953 թվականի Nature ամսագրում գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը Մորիս Ուիլքինսոնի և Ռոզալինդ Ֆրանքլինի հետ հրապարակեցին հոդված, որում ներկայացնում էին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը։ 50 տարի անց՝ 2003 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ ԴՆԹ-ի «գաղտնազերծման» գործընթացը մոտ է ավարտին։ Թեպետ մինչև հիմա ԴՆԹ-ի որոշ հատվածների ուսումնասիրությունն ավարտված չէ, այդուհանդերձ գիտնականները շատ բան գիտեն դրա մասին։
ԴՆԹ-ի խխունջի բացահայտում է հեղափոխական է համարվում մարդու օրգանիզմի ուսումնասիրության տեսակետից, ինչը թույլ է տալիս բուժում գտնել շատ հիվանդությունների համար։

  • Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day)

Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում:

Վերջին շրջանում մալարիայի համաճարակային իրավիճակը բարդանում է նաև այս հիվանդության դեղորայքակայուն ձևերի տարածման և մոծակների՝ միջատասպան նյութերի նկատմամբ կայունության առաջացման պատճառով:

Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թվականից Արարատի և Արմավիրի մարզերում սկսել են արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր: Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006թ. սկսած համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ, ինչի արդյունքում հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:

  • Պինգվինների համաշխարհային օրը (World Penguin Day)

Ապրիլի 25-ը ամենամյա բնապահպանական տոն է՝ Պինգվինների համաշխարհային օրը, որը մարդկանց կոչ է անում հիշել մեր մոլորակի կենդանական բազմազանության պահպանման մասին:
Հարավային կիսագնդի կենդանական բազմաբազնության մեջ կա մի յուրահատուկ թռչուն, որի դերն այս շրջանի բնության մեջ շատ նշանակալի է: Ինչպես Սպիտակ արջին են անվանում Հյուսիսային բևեռի խորհրդանիշ, այս թռչունին էլ վստահությամբ կարելի է անվանել Անտարկտիդայի խորհրդանիշներից մեկը:
Խոսքն իհարկե պինգվինների մասին է: Պինգվինները (լատիներենից Spheniscidae)  ծովային չթռչող թռչունների ընտանիք են, որի ներկայացուցիչները լավ լողում են և սուզվում: Ընտանիքում 18 հազար ժամանակակից պինգիններ կան: Նրանցից ամենամեծը կայսերական պինգվինն է, նրա հասակը կարող է հասնել 120 սմ-ի, իսկ քաշը՝ 40 կգ-ի: Ամենափոքր ներկայացուցիչը փոքր պինգվինն է, որը չափահաս մարդու ծնկից բարձր չէ, իսկ նրա քաշը գերազանցում է 2.5 կգ-ն:

  • Պատվիրակի միջազգային օրը (International Delegate’s Day)
  • Էլբայի օրը (Elbe Day) *
  • Սեղանի խաղերի միջազգային օրը (International Tabletop Day) *
  • Կարմիր գլխարկի միության օրը (Red Hat Society Day) *
  • Ֆինանսական անկախության գիտակցելու օրը (Financial Independence Awareness Day) *

Այլ տոներ

  • Ֆուտբոլի օրը - Ղազախստան
  • Աղջիկների օրը - Իսլանդիա
  • Հեռախոսի ազգային օրը (National Telephone Day) - ԱՄՆ *
  • Սանտեխնիկի ազգային օրը (National Hug a Plumber Day) - ԱՄՆ
  • Գորտերի փրկության օրը (Save The Frogs Day) - ԱՄՆ *
  • Հոտառության ազգային օրը (National Sense of Smell Day) - ԱՄՆ *
  • Դդմիկով հացի ազգային օրը (National Zucchini Bread Day) - ԱՄՆ *
  • Հույսի համբույրի օրը (National Kiss of Hope Day) - ԱՄՆ *
  • Մանիկյուրի և պեդիկյուրի ազգային օրը (National Mani-Pedi Day) - ԱՄՆ
  • Թռչունների խնամքի օրը (Go Birding Day) - ԱՄՆ
  • Իայի ծննդյան օրը օրը (Eeyore’s Birthday Day) - ԱՄՆ *
  • Դեղորայք ընդունելու ազգային օրը (National Drug Take Back Day) - США *
  • Բոբ Ուիլսի օրը (Bob Wills Day) - США *
  • Վերանորոգման աշխատանքների ազգային օրը (National Rebuilding Day) - ԱՄՆ *
  • Լողավազանի բացման ազգային օրը (National Pool Opening Day) - ԱՄՆ *
  • Համարանիշների օրը (License Plates Day) - ԱՄՆ
  • Ազատության օրը (Freedom Day) - Պորտուգալիա
  • Ազատագրության օրը (Liberation Day) - Իտալիա
  • Հայրենիքի պաշտպանի օրը (ANZAC Day) - Ավստրալիա, Նոր Զելանդիա
  • Ծառատունկի օրը (Tag des Baumes) - Գերմանիա
  • Կորեական ժողովրդական բանակի հիմնադրման օրը - ԿԺԴՀ
  • Սուրբ Մարկոսի (Feast of St. Mark) - Իտալիա
  • Ազգային դրոշի օրը (National Flag Day) - Սվազիլենդ
  • Դուստրերի վիենական օրը (Daughter s Day) - Ավստրիա
  • Սինայի ազատագրության օրը (Sinai Liberation Day) - Եգիպտոս
  • Քրդական առաջին կառավարության տարեդարձը - Իրաք
  • Երեխաների օրը (Children’s Day) - Կոլումբիա
  • Դրոշի օրը (Flag Day) - Ֆարերյան կղզիներ
  • Ծնողների օտարացման օրը (Parental Alienation Awareness Day) - ԱՄՆ, Կանադա, Բերմունդյան կղզիներ *

* Ապրիլի 25-ի տոների մասին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 25

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
Moder-003