Հիշարժան և տոն օրեր, հունիսի 1

Տոներ 01.06.2021   09:00   153

ՀՈՒՆԻՍ

  • Հունիսը տարվա վեցերորդ ամիսն ըստ Հուլյան ու Գրիգորյան օրացույցների։ Ունի երեսուն օր։ Հյուսիսային կիսագնդում հունիսն ամառվա առաջին ամիսն է, հարավային կիսագնդում՝ ձմեռվա առաջին ամիսը։ Հունիսը նվիրված էր Յունոնա աստվածուհուն, որը հռոմեական դիցաբանական պանթեոնում կանանց ու ընտանեկան կենցաղի հովանավորողն է։ Հունիսը համընկնում է հայկական մարգաց անվան հետ։
  • Ժամանակակից դարաշրջանում մինչ հունիսի 21-ը արևը գտնվում է Ցուլ համաստեղությունում, իսկ հունիսի 21-ից՝ Երկվորյակներ։

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Երեխաների պաշտպանության միջազգային օրը  (International Children's Day)

  • Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
  • Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։
  • Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents)

  • Ծնողների համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին: 2013 թվականից սկսած՝ ամեն տարի այն նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»: Տոնի նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարդկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու և որպես ամուր և բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին: ՄԱԿ ԳԱ-ն կազմակերպության անդամ բոլոր երկրներին կոչ է անում միանալ տոնակատարությանը, այն նշել «քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության հարաբերությունների շրջանակներում՝ ներգրավելով երիտասարդությանն ու երեխաներին»:

  • Կաթի համաշխարհային օրը (World Milk Day) *
  • Նարցիսական բռնության մասին իրազեկման համաշխարհային օրը (World Narcissistic Abuse Awareness Day) *
  • Խութերի մասին իրազեկման համաշխարհային օրը (World Reef Awareness Day) *
  • Լավ մտքերով շշերը գետերի միջոցով ուղարկելու *
  • Սեղանի խաղերի օրը (TableTop Day) *
  • «Սուպերմենիր ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

  • Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:
  • Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-14, 2023-06-06, 2024-05-28, 2025-06-17, 2026-06-02, 2027-05-25, 2028-06-13, 2029-05-29, 2030-06-18։

Ազգային

  • ԱՄՆ - Կենտուկիի և Թենեսիի պետականության օրը (Tennessee and Kentucky Statehood Day) 
  • ԱՄՆ - Հեյմլիխի ընդունման ազգային օրը (National Heimlich Maneuver Day) *
  • ԱՄՆ - Վիճակ գցելու օրը (Flip a Coin Day) *
  • ԱՄՆ - «Որևէ հաճելի բան ասելու» ազգային օրը (National Say Something Nice Day)  *
  • ԱՄՆ - Ոտաբոբիկ քայլելու ազգային օրը (National Go Barefoot Day) *
  • ԱՄՆ - Զեյթունի ազգային օրը (National Olive Day) *
  • ԱՄՆ - Նամակագրական ընկերների ազգային օրը (National Pen Pal Day) *
  • ԱՄՆ - Պնդուկով տորթի ազգային օրը (National Hazelnut Cake Day) *
  • ԱՄՆ - Ծիծաղի օրը (Dare Day) *
  • ԱՄՆ - Երկուշաբթի օրվա համար Աստծուն փառք տալու օրը (Thank God It’s Monday Day) *
  • ԱՄՆ - Սիրո կղզու օրը (Love Island Day) *
  • ԱՄՆ - Եղունգի լաքի ազգային օրը (National Nail Polish Day) *
  • ԱՄՆ - Մռթոշ Օսկարի օրը (Oscar the Grouch Day) *
  • ԱՄՆ - Ֆեյ ֆեյի օրը (Fei Fei Day) *
  • Ավստրալիա - Արևմտյան Ավստրալիայի օրը (Western Australia Day) 
  • Ավստրալիա - Հաշտության օրը (Reconciliation Day) 
  • Բահամյան կղզիներ - Աշխատանքի օրը 
  • Բենին - Ծառատունկի ազգային օրը (National Tree Day) 
  • Թունիս - Սահմանադրության օրը 
  • Ինդոնեզիա - Պանչասիլի օրկ 
  • Իռլանդիա - Հունիսյան արձակուրդ (June Holiday) 
  • Իսպանիա - Праздник Девы Аларкосской (Virgin of Alarcos) 
  • Իսպանիա - Հինիեստայի փառատոնը (Festival de Hiniesta) 
  • Լեհաստան - Առանց ոգելիցի օրը *
  • ԿԺԴՀ - Մանուկների օրը
  • Ճապոնիա - Կորոմոգաե (Koromogae) *
  • Մալայզիա - Հավայան Դայակների փառատոնը (Hawaii Dayak Festival) *
  • Մեքսիկա - Ռազմածովային նավատորմի ազգային օրը 
  • Մոնղոլիա - Մոր և մանկան օրը 
  • Նոր Զելանդիա - Թագուհու ծննդյան պաշտոնական օրը (Queen’s Official Birthday) 
  • Պալաու - Նախագահի օրը
  • Պորտուգալիա - Ազորյան կղզիների օրը (Azores Day) 
  • Ռուսաստան - ՌԴ Հյուսիսային նավատորմի օրը
  • Ռուսաստան - ՌԴ Ռազմա-տրանսպորտային ավիացիայի օրը
  • Ռուսաստան - ԽՍՀՄ Կառավարական կապի ստեղծման օրը *
  • Սամոա - Անկախության օրը
  • Վրաստան - Նիոօբա *
  • Քենիա - Մադարակի օրը (Madaraka Day) 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 1, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon