Հիշարժան և տոն օրեր, հունիսի 10

Տոներ 10.06.2021   09:00   92

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պաղպաղակի համաշխարհային օրը (World Ice Cream Day)
  • Արհեստների համաշխարհային օրը (World Handicrafts Day)
  • Մոդեռնի համաշխարհային օրը (World Art Nouveau Day) *
  • Գնդիկավոր գրչի ծննդյան օրը  *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օրը

  • Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին:
  • Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:
  • Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստյան տոնից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում աստվածային պարգևի արժանանալու համար:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-23, 2023-06-15, 2024-06-06, 2025-06-26, 2026-06-11, 2027-06-03, 2028-06-22, 2029-06-07, 2030-06-27։

Ազգային

  • ԱՄՆ - Անանուն հարբեցողների միության հիմնադրողների օրը (Alcoholics Anonymous Founders Day) *
  • ԱՄՆ - Խոտաբույսերի և համեմունքների ազգային օրը (National Herbs and Spices Day) *
  • ԱՄՆ - Ձվածեղի ռուտելի ազգային օրը (National Egg Roll Day) *
  • ԱՄՆ - Սառույցով թեյի ազգային օրը (National Iced Tea Day) *
  • ԱՄՆ - Սև կովի ազգային օրը (National Black Cow Day) *
  • Գվիանա - Ստրկության վերացման օրը
  • Իտալիա - Ռազմածովային ուժերի օրը 
  • Կոնգո - Հաշտության օրը 
  • Հաիթի - Երեխաների ազգային օրը 
  • Հորդանան - Բանակի օրը
  • Ճապոնիա - Քրոնոմետրի օրը *
  • Մոլդովա - Սահմանապահի օրը 
  • Ռուսաստան - «Союзмультфильм» կինոստուդիայի ստեղծման օրը
  • Ռուսաստան - ՆԳՆ մամլո ծառայության օրը
  • Ռուսաստան - Պապանձվողների օրը
  • Ռուսաստան - Ափերին նկարելու օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 10

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon