Հիշարժան և տոն օրեր, հունիսի 14

Տոներ 14.06.2021   09:00   39

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արյան դոնորի համաշխարհային օրը (World Blood Donor Day)

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:
Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

  • Ընտանի կենդանիների հիշատակի համաշխարհային օրը (World Pet Memorial Day) *
  • Բլոգերի միջազգային օրը (International Weblogger s Day) *
  • Լոգարանի միջազգային օրը (International Bath Day) *
  • Ձեռնածության օրը (Juggling day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

  • Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:
  • Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-27, 2023-06-19, 2024-06-10, 2025-06-30, 2026-06-15, 2027-06-07, 2028-06-26, 2029-06-11, 2030-07-01։

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվի օրըր
  • ԱՄՆ - Ազգային դրոշի օրը (National Flag Day) 
  • ԱՄՆ - Բանակի ծննդյան օրը (Army Birthday)
  • ԱՄՆ - Նյու Մեքսիկոյի ազգային օրը (National New Mexico Day)
  • ԱՄՆ - Քույր քաղաքներից փախստականների համաշխարհային օրը (Twin Cities World Refugee Day)
  • ԱՄՆ - Երեխաների ազգային օրը (National Children’s Day)
  • ԱՄՆ - Աֆրիկյան նոր տարի (African New Year) *
  • ԱՄՆ - Ռոբերտ Լա Ֆոլետ ավագի օրը (Robert La Follette Sr. Day) *
  • ԱՄՆ - Հավատարմության երդման համար դադար վերցնելու օրը (Pause for the Pledge Day) *
  • ԱՄՆ - Կանանց և երեխաների բռնության մասին իրազեկման օրը (Abused Women’s and Children’s Awareness Day) *
  • ԱՄՆ - Երեխաներին ամերիկյան բազմամշակույթի մասին իրազեկման օրը *
  • ԱՄՆ - Կախարդական շրջանների օրը (Magic Circles Day) *
  • ԱՄՆ - Ելակով քաղցրաբլիթի ազգային օրը (National Strawberry Shortcake Day) *
  • ԱՄՆ - Բուրբոնի ազգային օրը (National Bourbon Day) *
  • ԱՄՆ - Մանկական ոտանավորների հիշողության  ազգային օրը (National Pop Goes the Weasel Day) *
  • Ավստրիա - Հայրերի օրը 
  • Բելգիա - Հայրիկի օրը 
  • Էստոնիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լատվիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լեհաստան - Նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակի օրը
  • Լիտվա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լիտվա - Սգո և հույսերի օրը
  • Լյուքսենբուրգ - Մայրերի օրը (Mammendag) 
  • Կանադա - Գետի օրը (Canadian Rivers Day)
  • Կուբա - Էռնեստո Չե Գեվարայի օրը *
  • Հայաստան - Բռնադատվածների հիշատակի օրը

1994 թ. հունիսի 14 ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14 ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։
2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

  • Մալավի - Ազատության օրը (Freedom Day) 
  • Ռուսաստան - Տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Միգրացիոն ծառայություններ աշխատողների օրը 
  • Ռուսաստան - Սուրճի հատիկների օրը
  • Ֆոլկլենդյան կղզիներ - Ազատագրության օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 14

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon