Հիշարժան և տոն օրեր, հունիսի 21

Տոներ 21.06.2021   09:00   163

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երաժշտության համաշխարհային օրը (World Music Day)

Երաժշտության միջազգային օրը, որը 1975-ից սկսված նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին, հիմնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Միջազգային երաժշտական խորհրդի (IMC)-նախաձեռնությամբ, Լոզանում IMC-ի 15-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ։  Երաժշտության միջազգային օրվա ստեղծման նախաձեռնողներից մեկն էլ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է։

Ամեն տարի տոնն ամբողջ աշխարհում նշվում է մեծ համերգային ծրագրերով, լավագույն արտիստների ու գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ։ Հնչում են համաշխարհային մշակույթի գանձարան մտած ստեղծագործությունները, կազմակերպվում են հանդիպումներ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտագետների հետ, որոնք նպաստում են երաժշտության տարածմանը հասարակության շրջանում։

  • Ջրագրության համաշխարհային օրը (World Hydrography Day)
  • Մոտոցիկլիստների համաշխարհային օրը (World Motorcycle Day) *
  • Հեշտանքի համաշխարհային օրը (Global Orgasm Day) *
  • Ընձուխտների համաշխարհային օրը (World Giraffe Day) *
  • Մարդասերի համաշխարհային օրը (World Humanist Day) *
  • Յոգայի միջազգային օրը (International Yoga Day) *
  • Գլորասահքի (սքեյթբորդինգի) միջազգային օրը (Go Skateboarding Day) *
  • Ֆուտբոլային մարզաշապիկի միջազգային օրը (International T-shirt Day) *
  • Հայրիկների միջազգային օրը (Father’s Day) *
  • Դանդաղկոտության միջազգային օրը (International Slowness Day) *
  • Ծաղկի միջազգային օրը *
  • Լավատեսության օրը (Optimism Day) *
  • Ինքնաշեն-ինքնագնաց մեխանիզմների օրը (BoxKart Bash Day) *
  • Աթեիստների համերաշխության օրը (Atheist Solidarity Day) *
  • Սելֆիի օրը (Selfie Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը

  • Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա:
  • Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:
  • Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-04, 2023-06-26, 2024-06-17, 2025-07-07, 2026-06-22, 2027-06-14, 2028-07-03, 2029-06-18, 2030-07-08։

Ազգային

  • ԱՄՆ - Արիզոնայի ազգային օրը (National Arizona Day) 
  • ԱՄՆ - Նյու Հեմփշիրի պետականության օրը (New Hampshire Statehood Day) 
  • ԱՄՆ - Գոնգի ազգային օրը (National Day of the Gong) *
  • ԱՄՆ - Շների երեկոների ազգային օրը (National Dog Party Day) *
  • ԱՄՆ - Ընտանիքի մասին իրազեկման ընդլայնման օրը (Family Awareness Day) *
  • ԱՄՆ - Դեղձի ու սալորի ազգային օրը (National Peaches ‘n’ Cream Day) *
  • ԱՄՆ - Շան հետ գործի գնալու ազգային օրը (National Take Your Dog to Work Day) *
  • ԱՄՆ - Սելֆիի ազգային օրը (National Selfie Day) *
  • ԱՄՆ - Հնդկահավի սիրահարների ազգային օրը (National Turkey Lovers’ Day) *
  • ԱՄՆ - Հոգատար ամուսնու օրը (Husband Caregiver Day) *
  • ԱՄՆ - Ցերեկային լույսի երախտագիտության օրը ազգային օրը (National Daylight Appreciation Day) *
  • ԱՄՆ - Սմուզիի ազգային օրը (National Smoothie Day) *
  • Արաբական երկրներ - Հայրերի օրը 
  • Բոլիվիա - Անդո-ամազոնյան Նոր տարի (Andean-Amazonic New Year) 
  • Գերմանիա - Առանց ավտոմեքենաների օրը (Car-free Sunday) 
  • Թուրքմենստան - Ցորենի բերքի տոնը (Galla Bayramy) 
  • Իռլանդիա - Մտորումների օրը (Day of Reflection) *
  • Կանադա - Բնիկ ժողովուրդների ազգային օրը (National Indigenous Peoples Day) 
  • Կուբա - Ծառատունկի օրը 
  • Ղազախստան - Բժշկական աշխատողների օրը 
  • Միացյալ թագավորություն - Մտորումների օրը (Day of Reflection) *
  • Ռուսաստան - Բուժաշխատողի օրը
  • Ռուսաստան - Կինոլոգի օրը 
  • Ռուսաստան - Արևային նապաստակների օրը
  • Տոգո - Նահատակների օրը
  • Ուկրաինա - Հայրիկի օրը
  • Ֆրանսիա - Երաժշտական փառատոն (Music Festival) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 21, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon