Հիշարժան և տոն օրեր, հունիսի 22

Տոներ 22.06.2021   09:00   161

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արևադարձային անտառների համաշխարհային օրը (World Rainforest Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը

  • Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում իր խելքի ու օժտվածության շնորհիվ կարևոր պաշտոն ստացել:  Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ  Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:
  • Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուգոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցը: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որովհետև Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր աղոթքներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-05, 2023-06-27, 2024-06-18, 2025-07-08, 2026-06-23, 2027-06-15, 2028-07-04, 2029-06-19, 2030-07-09։ 

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Սոխի օղակների ազգային օրը (National Onion Ring Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե էկլերի ազգային օրը (National Chocolate Eclair Day) *
  • ԱՄՆ - Համբույրի ազգային օրը (National Kissing Day) *
  • ԱՄՆ - Դրական մեդիայի օրը (Positive Media Day) *
  • ԱՄՆ - Ռադլերի ազգային օրը (National Radler Day) *
  • ԱՄՆ - Ջեռուցման և օդափոխման տեխնոլոգիայի ազգային օրը (National HVAC Tech Day) *
  • ԱՄՆ - Հիմար տղաների օրը (Stupid Guy Thing Day) *
  • ԱՄՆ - Կինդեր B-ի օրը (B Kinder Day) *
  • Լատվիա - Հերոսների հիշատակի օրը
  • Իրան - Գիլդիաների ազգային օրը 
  • Կանադա - Հայտնագործման օրը (Discovery Day) 
  • Կոլումբիա - Սուրբ Սրտի օրը (Sacred Heart) *
  • Կոլումբիա - Փաստաբանի օրը (Día del abogado) 
  • Հորվաթիա - Հակաֆաշիստական դիմադրության օրը (Anti-Fascist Struggle Day) 
  • Ռուսաստան - Սգո և հիշատակի օրը - Հայրենական մեծ պատերազմի սկիզբը
  • Ռուսաստան - Կատուներին աչքով տալու օրը
  • Ռուսաստան - Անգյալների տոնը
  • Սալվադոր - Ուսուցչի օրը 
  • Ֆրանսիա - Օրգանների դոնորության և փոխպատվաստման մասին մտորելու ազգային օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 22

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon