Հիշարժան և տոն օրեր, հունիսի 5

Տոներ 05.06.2021   09:00   108

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Շրջակա միջավայրի համաշխարհային օրը (World Environment Day)

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում, 1972 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

  • ՄԻԱՎ վարակից երկարաժամկետ զոհերի օրը (HIV Long-Term Survivors Day) *
  • Ընդդեմ տեսակների խտրականության համաշխարհային օրը (World Day Against Speciesism) *
  • Ապօրինի, չտեղեկացպած և չկարգավորված ձկնորսության դեմ պայքարի համաշխարհային օրը 
  • Apple II-ի օրը (Apple II Day) *
  • Մոնգոլֆիերի օրը (Hot Air Balloon Day) *
  • Քովորքինգի օրը (Coworking Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

  • 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-18, 2023-06-10, 2024-06-01, 2025-06-21, 2026-06-06, 2027-05-29, 2028-06-17, 2029-06-02,  2030-06-22։

Ազգային

  • ԱՄՆ - Հրազենի գործադրմամբ բռնության մասին իրազեկման ազգային օրը (National Gun Violence Awareness Day)
  • ԱՄՆ - Ժողովրդական մոլորությունների փառատոն (Festival of Popular Delusions Day) *
  • ԱՄՆ - Փքաբլիթի ազգային օրը (National Donut Day) *
  • ԱՄՆ - Կետչուպի ազգային օրը (National Ketchup Day) *
  • ԱՄՆ - Ինքնաթոր խմիչքի ազգային օրը (National Moonshine Day) *
  • ԱՄՆ - Բուսական բուրգերի ազգային օրը (National Veggie Burger Day) 
  • ԱՄՆ - Համեմահացի ազգային օրը (National Gingerbread Day) *
  • ԱՄՆ - Ձկան և չիփսի օրը (Fish and Chip Day) *
  • ԱՄՆ - Նրբերշիկով ոլորակի օրը (Sausage Roll Day) *
  • ԱՄՆ - Ռայան Մորանի օրը (Ryan Moran Day) *
  • Բահամյան կղզիներ - Ռենդոլ Ֆոքսի աշխատանքի օրը *
  • Բելոռուս - Շրջակա միջավայրի պաշպանության օրը 
  • Բութան - Պարինիվանայի օրը *
  • Բուլղարիա - Վարդերի փառատոն *
  • Դանիա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Դանիա - Հայրիկի օրը 
  • Իրան - Խորդադյան ապստամբության օրը *
  • Հասարակածային Գվինեա - Նախագահի օրը 
  • Ղազախստան - Բնապահպանի օրը 
  • Մարշալյան կղզիներ - Երիտասարդության օրը 
  • Մեն կղզի - Senior ТТ մրցավազքի օրը (Senior TT Race) *
  • Նոր Զելանդիա - Ծառատունկի օրը 
  • Ռուսաստան - Ռուսական ոստիկանության ստեղծման օրը
  • Ռուսաստան - Ռուսական բնապահպանի օրը
  • Ռուսաստան - ՌԴ բույսերի կարանտինի պետական ծառայության օրը
  • Ռուսաստան - Բաղնիքի ռետինե քստիկների օրը
  • Ռուսաստան - Արևային նապաստակների օրը
  • Ռումինիա - Ուսուցչի օրը 
  • Սեյշելյան կղզիներ - Ազատագրության օրը 
  • Սուրինամ - Հնդկացիների ժամանման օրը *
  • Վիետնամ - Տարվա կեսի տոնը (Тет Доан Нго) *
  • Ֆարերյան կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 5

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon