Բոլոր տոները. 5 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը (World Environment Day)

  • Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում, 1972 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
  • ՄԻԱՎ վարակից երկարաժամկետ զոհերի օրը (HIV Long-Term Survivors Day) *
  • Ընդդեմ տեսակների խտրականության համաշխարհային օրը (World Day Against Speciesism) *
  • Ապօրինի, չտեղեկացպած և չկարգավորված ձկնորսության դեմ պայքարի համաշխարհային օրը 
  • Apple II-ի օրը (Apple II Day) *
  • Մոնգոլֆիերի օրը (Hot Air Balloon Day) *
  • Քովորքինգի օրը (Coworking Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Հոգեգալուստ (Պենտեկոստե) 

  • Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
  • Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
  • Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:
  • Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
  • Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-05, 2023-05-27, 2024-05-19, 2025-06-08, 2026-05-27, 2027-05-16, 2028-06-04, 2029-05-20, 2030-06-09:

Ազգային

  • ԱՄՆ - Ժողովրդական մոլորությունների փառատոն (Festival of Popular Delusions Day) *
  • ԱՄՆ - Կետչուպի ազգային օրը (National Ketchup Day) *
  • ԱՄՆ - Ինքնաթոր խմիչքի ազգային օրը (National Moonshine Day) *
  • ԱՄՆ - Բուսական բուրգերի ազգային օրը (National Veggie Burger Day) 
  • ԱՄՆ - Համեմահացի ազգային օրը (National Gingerbread Day) *
  • ԱՄՆ - Ձկան և չիփսի օրը (Fish and Chip Day) *
  • ԱՄՆ - Նրբերշիկով ոլորակի օրը (Sausage Roll Day) *
  • ԱՄՆ - Ռայան Մորանի օրը (Ryan Moran Day) *
  • Ադրբեջան - Մելիորատորի օրը
  • Բելոռուս - Շրջակա միջավայրի պաշպանության օրը 
  • Բութան - Պարինիվանայի օրը *
  • Բուլղարիա - Վարդերի փառատոն *
  • Դանիա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Դանիա - Հայրիկի օրը
  • Իրան - Խորդադյան ապստամբության օրը *
  • Լիտվա - Հայրերի օրը
  • Ղազախստան - Բնապահպանի օրը 
  • Մարշալյան կղզիներ - Երիտասարդության օրը 
  • Մեն կղզի - Senior ТТ մրցավազքի օրը (Senior TT Race) *
  • Նոր Զելանդիա - Ծառատունկի օրը
  • Ռուսաստան - Ռուսական ոստիկանության ստեղծման օրը
  • Ռուսաստան - Ռուսական բնապահպանի օրը
  • Ռուսաստան - ՌԴ բույսերի կարանտինի պետական ծառայության օրը
  • Ռուսաստան - Բաղնիքի ռետինե քստիկների օրը
  • Ռուսաստան - Մելիորատորի օրը
  • Ռուսաստան - Արևային նապաստակների օրը
  • Ռուսաստան - Ջրամբարների մաքրման օրը
  • Սեյշելյան կղզիներ - Ազատագրության օրը 
  • Սուրինամ - Հնդկացիների ժամանման օրը *
  • Ուկրաինա - Ջրային տնտեսության աշխատողների օրը
  • Ուկրաինա - Տեղական արդյունաբերության աշխատողների օրը
  • Վիետնամ - Տարվա կեսի տոնը (Тет Доан Нго) *
  • Ֆարերյան կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։