Հիշարժան և տոն օրեր, հունիսի 6

Տոներ 06.06.2021   09:00   122

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ռուսաց լեզվի միջազգային օրը (UN Russian Language Day)

Ռուսաց լեզվի օրը ռուսական և միջազգային պետական տոն է՝ նվիրված ռուսաց լեզվին: Նշվում է հունիսի 6-ին՝ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրը: Ռուսաստանի Դաշնությունում տոնը սահմանվել է 2011 թվականին, ՄԱԿ-ը սահմանել է 2010 թվականին:
Մայրենիի լեզվի օրվա հետ մեկտեղ ՄԱԿ-ում նշվում են  կազմակերպության պաշտոնական լեզուների օրերը: Նրանք ընդունվել էին 2010 թվականին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցության, բազմալեզվության և մշակութային բազմազանության շրջանակներում: Այդ օրերին անցկացվող միջոցառումները ուղղված են  պաշտոնական լեզուների իրավահավասարության, ՄԱԿ-ի աշխատակիցների պատմության մասին իրազեկվածության, և ՄԱԿ-ի լեզուների զարգացմանը:

  • Վնասատուների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pest Day) *
  • Վերնեյլի հիվանդության դեմ պայքարի ամաշխարհային օրը (World Day of Verneuil’s disease) *
  • Ջրամբարների մաքրման միջազգային օրը (International Cleanup Day)
  • Էլեկտրական արդուկի ծննդյան *
  • Աթեիստների հպարտության օրը (Atheists Pride Day) *
  • Մատիտի օրը (Pencil Day) *
  • Բոնզա Բոթլերի օրը (Bonza Bottler Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

  • Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-19, 2023-06-11, 2024-06-02, 2025-06-22, 2026-06-07, 2027-05-30, 2028-06-18, 2029-06-03, 2030-06-23։

Ազգային

  • ԱՄՆ - Սև արջի ազգային օրը (National Black Bear Day) *
  • ԱՄՆ - Ավտոկինոթատրոնի օրը (National Drive-In Movie Day) *
  • ԱՄՆ - Խնձորի պյուրեով կարկանդակի ազգային օրը *
  • ԱՄՆ - Հանթինգթընի հիվանդության մասին իրազեկման օրը (National Huntington’s Disease Awareness Day) ազգային օրը *
  • ԱՄՆ - Յո-յոի ազգային օրը (National Yo-Yo Day) *
  • ԱՄՆ - Բարձրագույն կրթության ազգային օրը (National Higher Education Day) *
  • ԱՄՆ - Այգեգործություն փորձելու ազգային օրը (National Gardening Exercise Day) *
  • ԱՄՆ - Շամպայնի ազգային օրը (National Bubbly Day) *
  • ԱՄՆ - Տափաստանների ազգային օրը (National Prairie Day) *
  • ԱՄՆ - Ակնոցի ազգային օրը (National Eyewear Day) *
  • ԱՄՆ - Արահետի ազգային օրը (National Trails Day) *
  • ԱՄՆ - Քարանձնավների և կարստերի օրը (Caves and Karst Day) *
  • ԱՄՆ - YMCA ցերեկային ճամբարի օրը (YMCA Day) *
  • Ավստրալիա - Քվինսլենդ նահանգի օրը (Queensland Day) 
  • Արգենտինա - Ճարտարագետի օրը 
  • Բոլիվիա - Ուսուցչի օրը
  • Գերմանիա - Թույլ տեսողությամբ մարդկանց օրը (Visually Impaired People Day) *
  • Թայվան - Ճարտարագետի օրը 
  • Կանադա - Առողջության և ֆիթնեսի ազգային օրը
  • ԿԺԴՀ - Մանկական միության հիմնադրման օրը
  • Հարավային Կորեա - Հիշատակի օրը
  • Հնդկաստան - Սըր Մադհավի ծննդյան օրը (Janmotsav of Sri Sri Madhav Dev) *
  • Ղազախստան - Ֆինանսական ոստիկանության օրը 
  • Մալայզիա - Յանգ դի-Պերտուան Ագոնգայի ծննդյան օրը
  • Միացյալ Թագավորություն - Քրոքեթի ձողիկի համաշխարհային օրը (The Wicket World of Croquet Day) *
  • Շվեդիա - Ազգային օրը 
  • Չիլի - Առևտրի ազգային օրը
  • Ռուսաստան - Եղինջի փառատոն Կրապիվնայում  *
  • Ռուսաստան - Պուշկինյան օր
  • Ռուսաստան - Վիշապ նկարելու օրը
  • Ռուսաստան - Դոփելու տոնը
  • Ուկրաինա - Լրագրողի օրը
  • Ֆրանսիա - «D»-ի օրը. դաշնակցային հեռարշարվային ուժերի ափհանումը Նորմանդիայում (D-Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 6

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon