Հիշարժան և տոն օրեր, հունիսի 8

Տոներ 08.06.2021   09:00   155

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Օվկիանոսների համաշխարհային օրը (World Ocean Day)

Տոնն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009 թվականի փետրվարի 12-ին (որոշում № A/RES/63/111)։ 
Պաշտոնական, բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։ Համաշխարհային օվկիանոսի հետ կապ ունեցող բոլոր երկրները տոնում են այդ օրը։ Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից։

  • Գլխուղեղի ուռուցքի համաշխարհային օրը (World Brain Tumor Day) *
  • Տնատիրոջ և տանտիրուհու միջազգային օրը *
  • IPv6 միջազգային օրը (World IPv6 Day) *
  • Փոշեկուլի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

  • Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-21, 2023-06-13, 2024-06-04, 2025-06-24, 2026-06-09, 2027-06-01, 2028-06-20, 2029-06-05, 2030-06-25։

​​​​​​Ազգային

  • ԱՄՆ - Կարիբյան կղզիների բնակիչներին ՁԻԱՎ-ի և ՄԻԱՎ-ի մասին իրազեկելու ազգային օրը
  • ԱՄՆ - Լավագույն ընկերների ազգային օրը (National Best Friends Day) *
  • ԱՄՆ - Լավագույնին տրամադրվելու ազգային օրը (National Upsy Daisy Day) *
  • ԱՄՆ - Դոնդողով փքաբլիթների ազգային օրը (Jelly-Filled Doughnut Day) *
  • ԱՄՆ - Վատագույնից լավագույնն ընտրելու ազգային օրը (National Name Your Poison Day) *
  • Անգլիա - Գահակալի ծննդյան օրը (Sovereign’s Birthday) 
  • Անգլիա - Լինդիսֆարն կղզիների օրը (Lindisfarne Day) *
  • Ավստրալիա - Թագուհու ծննդյան օրը (Queen s Birthday) 
  • Նորֆոլկ կղզի - Բաունտիի օրը *
  • Պերու - Ճարտարագետի օրը 
  • Ռուսաստան - Սոցիալական աշխատողի օրը
  • Ռուսաստան - Պետերբուրգյան կատուների համաշխարհային օրը *
  • Ռուսաստան - Խորհրդավոր նշանների և կանխատեսումների օրը
  • Սլովենին - Պրիմոժ Տրուբարայի օրը
  • Սողոմոնի կղլիներ - Թեմտու գավառի օրը (Temotu Province Day) 
  • Ֆրանսիա - Հանուն Ֆրանսիայի Հնդկաչինում ընկածների հիշատակի ազգային օրը

* Հունիսի 8-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, հունիսի 8

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon